ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԸՍՏ ՏԱՐԵԳՐՈՒԹՅԱՆ

1. Ծերանոց Խարբերդ գյուղում 1938 թ.
2. «Արարատ» տրեստի գինու մառանները 1937–1961 թ.
3. Բնակելի տուն Երևանի Նալբանդյան փողոցում 1937–1961 թ.
4. Լեռնամետալուրգիական տեխնիկումը Երևանի Մաշտոցի պողոտայում 1939 թ.
5. Աղբյուր – հուշարձան Փարաքար գյուղում 1943 թ.
6. Աղբյուր – հուշարձան Բուրաստան գյուղում 1944 թ.
7. Աղբյուր – հուշարձան Կաթնաղբյուր գյուղում 1944 թ.
8. Աղբյուր – հուշարձան Կարբի գյուղում 1944 թ.
9. Աղբյուր – հուշարձան Ստեփանավանում 1943 թ.
10. Աղբյուր – հուշարձան Սիսիանում 1945 թ.
11. Աղբյուր – հուշարձան Աշտարակում 1945 թ.
12. Աղբյուր – հուշարձան Բյուրականում 1945 թ.
13. Աղբյուր – հուշարձան Վերին Թալինում 1945 թ.
14. Աղբյուր – հուշարձան Արթիկում 1945 թ.
15. Աղբյուր – հուշարձան Գորիսում 1946 թ.
16. Աղբյուր – հուշարձան Ալավերդիում 1946 թ.
17. Աղբյուր – հուշարձան Տափերական գյուղում 1946 թ.
18. Բնակելի տներ Երևանի ալյումինի գործարանի ավանում 1948 թ.
19. Կոշ գյուղի ակումբը 1949 թ.
20. Առանձնատուն Երևանի Պլեխանովի փողոցում 1949 թ.
21. Հաղթանակի մոնումենտ` թանգարանը 1950-1967 թ.
22. Հաղթանակի այգու մուտքը 1982 թ.
23. Սևանի ստորերկրյա հիդրոէլեկտրակայանի ջրահեռացման թունելի մուտքը 1950 թ.
24. Լուսավանի ճաշարանի և խանութի շենքերը 1948 թ.
25. Լուսավանի երկաթուղային կայարանի շենքը 1950 թ.
26. Առանձնատներ Լուսավանում և Լուսակերտում 1947 թ.
27. Ջրանցույց 1950 թ.
28. Օշականի «Խերես» գինու գործարանը 1950-ականներ.
29. Երևանի ալյումինի գործարանի շենքերի ճարտարապետական լուծումը 1948-1950 թ.
30. Բնակելի տուն Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում 1952 թ.
31. Ուղենիշ — կոթող Զվարթնոցի ճանապարհին 1954 թ.
32. Հոգեբուժարան Նորքում 1959 թ.
33. Բնակելի տուն Երևանի Բագրատունյաց փողոցում 1954 թ.
34. Նկարիչների տունը Երևանում 1955-1956 թ.
35. Տուֆակերտ նստարան Ավ. Իսահակյանի առանձնատան բակում 1955 թ.
36. Բնակելի տուն Երևանի Մաշտոցի պողոտայում 1956 թ.
37. Աղբյուր-հուշարձան Թառաթումբ գյուղում 1956 թ.
38. Հուշարձան Գառնիի ճանապարհին, (Չարենցի կամար) 1957 թ.
39. Աղբյուր – Հուշարձան Գեղարդի վանքի բակում 1959 թ.
40. Աղբյուր – Հուշարձան Հռիփսիմե տաճարի բակում 1958 թ.
41. Ուղենիշ – Կոթող Գեղարդի ճանապարհին 1959 թ.
42. Անի երկաթուղային կայարանը 1957 թ.
43. Փամբակ երկաթուղային կայարանը 1961 թ.
44. Վահագնիի երկաթուղային կայարանը 1958 թ.
45. Միլանի Հայոց Ս. Քառասուն մանկանց եկեղեցին 1958 թ.
46. «Ծովինար» ռեստորանը Հրազդանում 1960 թ.
47. «Արագիլ» ռեստորանը Երևանում` «Հաղթանակի» այգում 1960 թ.
48. Երևանի քիմիական կոմբինատի առողջարանը Արզաքանում 1958-1961 թ.
49. Ֆիզիկայի ինստիտուտի փորձարանը Արագածի լանջին 1960 թ.
50. «Երևանի արևմտյան մուտքը». ուղենիշ – կոթող Երևան – Էջմիածին ճանապարհին 1960 թ.
51. Էջմիածնի Մայր տաճարի Իջման Սուրբ սեղանը 1961 թ. 
52. Էջմիածնի Մայր տաճարի Ավագ սեղանը 1961 թ.
53. «Վահագն վիշապաքաղ» հուշարձանը, Երևան – Սևան ճանապարհին 1962 թ.
54. Կոթող Սայաթ-Նովա փողոցի վրա 1962 թ.
55. Հայ և էստոնացի ժողովուրդների բարեկամության հուշարձանը Քանաքեռում 1964 թ.
56. «Կարս» ռեստորանը Վանաձորում 1965 թ.
57. Երևան և Կարրարա (Իտալիա) քաղաքների բարեկամության աղբյուր – հուշարձանը Երևանի Օղակաձև զբոսայգում 1965 թ.
58. Աղբյուր – հուշարձան նվեր Կարրարա (Իտալիա) քաղաքին 1965 թ.

59. 1915 թ. Մեծ եղեռնի նահատակաց հուշարձանը Ս. Էջմիածնի մայր տաճարի բակում 1965 թ.
60. Աղբյուր – հուշարձան Մեծ եղեռնի նահատակների հիշատակին, Եղեռնի 50 – անյանկի առթիվ, Գաջագործների փողոցում 1965 թ.
61. «Կաթնաղբյուր» հուշարձանը Էջմիածնի մայր տաճարի բակում 1967 թ.
62. Հայրենական Մեծ պատերազմում զոհված բանանցեցիներին նվիրված աղբյուր – հուշարձան 1967 թ.
63. Նյու Յորքի ս. Վարդան հայոց եկեղեցի 1968 թ.
64. Սարդարապատի հուշահամալիրը 1968-1978 թ.
65. Բնակելի տուն Երևանի Նալբանդյան փողոցում 1978 թ.
66. Ճարտարապետ Ռազմիկ Ալավերդյանի մահարձանը Երևանի կենտրոնական գերեզմանատան պանթեոնում 1970 թ.
67. Մուսալեռցի Եսայի Յաղուբյանի մահարձանը Երևանի Շահումյանի շրջանի գերեզմանատանը 1971 թ.
68. Հայրենական մեծ պատերազմում զոհված համաքաղաքացիների հուշարձանը Վրացական Շուլավեր ավանում 1971 թ.
69. Ամենայն Հայոց կաթողիկոսի ամառանոցը Բյուրականում` «Հայկաշեն» 1971 թ.
70. Հաճնի 1920 թ. հերոսամարտի հուշարձանը Նոր Հաճըն ավանում 1974 թ.
71. Աղբյուր – հուշարձան Գայանե տաճարի բակում 1972 թ.
72. Մուսալեռան հերոսամարտի հուշարձանը Մուսալեռ ավանում 1976 թ.
73. Երևանի ս. Սարգիս եկեղեցու վերակառուցումը 1976 թ.
74. 1918թ. հերոսամարտի հուշարձանը Ապարանում 1979 թ.
75. Պանսիոնատ 500 հոգու համար Սոչի քաղաքում 1977 թ.
76. Մոնտեվիդեոի հայկական եկեղեցին 1968 թ.
77. Իր առանձնատունը Երևանի Սարյան փողոցում 1937-1973 թ.
78. Ալափարս գյուղի ակումբը
79․ Գևորգ Չաուշի թանգարանը

«մայրաքաղաքի կենտրոնում հաստատված գինու միջնաբերդ» Ռ․ Իսրայելյան Գինու մառանները Իսրայելյանի առաջին մեծ աշխատանքն է, որի կառուցումը սկսվել է 1937 թվականին: Այս հսկայածավալ աշխատանքը Իսրայելյանը սկսել է նախագծել է Գևորգ Քոչարի…

Կարդալ ավելին

Իսրայելյանի վաղ ստեղծագործություններից է: Սեկցիոն բնակելի շինություն: Շենքը պատային կոնստրուկտիվ տիպի է, քարը քրքատաշ: Ճակատ Ճակատ Ճակատ

Նախկինում այստեղ Մոսկովյան փողոցն է եղել: Սակայն իրականում դա փողոց չէր այլ մի փոքր թաղամաս իր ուրույն կենցաղով: Կենտրոնով հոսում էր ջրանցքը, որի ափին փոքր տնակներ էին թաղված այգիների մեջ:…

Կարդալ ավելին

Հաշմանդամների տանը (կառուցված 1939թ.) հատկացված հողամասը գտնվում է Ավանի արևելյան հատվածում: Տարածքի զգալի մասը նախատեսվում էր օգտագործել կանաչ պուրակներ և զբոսուղիներ կազմակերպելու համար: Իսկ հաշմանդամների տունն ըստ նախագծի, ներկայացնում էր…

Կարդալ ավելին

Իսրայելյանի աշխատանքների մեջ յուրահատուկ տեղ է զբաղեցրել Լեռնային տեխնիկումի հանրակացարանի շենքի ճարտարապետական լուծումը (1939թ., համատեղ ճարտարապետ Լ. Բաբայանի հետ): Այստեղ պատերը լուծված են հարթ, առանց սյունաշարի և ուղղաձիգ կամ հորիզոնական…

Կարդալ ավելին

Աղբյուրը նվրիված է «Հայրենական պատերազմի Փարաքարցի քաջարի մարտիկներին»: Իսրայելյանի աղբյուր-հուշարձաններից առաջինն է: Տուֆակերտ է, հատակը երեսպատված է բազալտե սալերով: Հորինվածքը իրենից ներկայացնում է քառանկյուն «պարիսպ», որի բարձրությունը հաշվի է առնված…

Կարդալ ավելին

Հուշարձանը դեպի վեր ձգտող համաչափություններ ունեցող ուղղանկյուն ծավալ է՝ եռանկյունաձև վերջավորությամբ պրոֆիլավորված քիվով պսակված: Հուշարձանի կենտրոնական մասում կրկնակի կամարներ են արված, որոնցից առաջինը հենվում է նախշազարդ՝ կորնթականը հիշեցնող խոյակներով պսակված…

Կարդալ ավելին

Աղբյուրը կառուցվել է Բյուրականում, նվիրված է Հայրենական պատերազմին մասնակցած բյուրականցիներին։

Նվիրված է 1941-1945 թվականի Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Հորինվածքը սիմետրիկ է, տուֆակերտ: Աջ և ձախ կողմերում կան կամարաշարեր, մեջտեղի մասում կամարի մեջտեղում աղբյուրն է: Ունի ֆիրզ:

Նվիրված է 1941-1945 թվականի Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Հորինվածքը սիմետրիկ է, բազալտե: Աջ և ձախ կողմերում կան կամարներ, մեջտեղի մասում կամարի մեջտեղում աղբյուրն է: Ունի ֆիրզ:

1944 թվականին, երբ զորքերը հաղթականորեն մտնում են ֆաշիստական Գերմանիայի տերիտորիան, խորհրդային իշխանությունները որոշում են կայացնում ի նշանավորումն այդ իրադարձության Երևան քաղաքում կառուցել հաղթակամար: Հայտարարվում է բաց մրցույթ, որին մասնակցում են…

Կարդալ ավելին

Ջրանցույցը (ակվեդուկ) ճարտարապետության տիպաբանության մեջ դասվում է արդյունաբերական շինությունների շարքին: Իսրայելյանի նախագծած Հրազդան գետի վրայով անցնող ակվեդուկը (ինժ. Գ. Եղյան) կառուցվել է 1950 թվականին: Իր նշանակությամբ արդյունաբերական այս շինությունը հիացմունք…

Կարդալ ավելին

«Խերես» գինու գործարանը կառուցվել է Արագածոտնի մարզի Օշական գյուղում 1950-ական թվականներին: Գործարանը կառուցված է նարնջագույն տուֆից: Ճակատային հորինվածքը սիմետրիկ է ուղղահայաց առանցքի նկատմամբ: Մուտքը կամարակապ է, հիշեցնում է միջնադարյան ամրոցի…

Կարդալ ավելին

Ուղենիշ կոթողը կառուցվել է 1954 թվականին Երևան – Զվարթնոց ավտոճանապարհի վրա: Արծիվը` արիության, անվախության ու նորոգման խորհրդանիշը, Իսրայելյանի սիրած թեման էր և ուղեկցել է նրա ստեղծագործությունները ամենատարբեր ոճավորումներով: Արծիվը, վեհորեն…

Կարդալ ավելին

Բագրատունյաց փողոցի բնակելի շենքը կառուցվել է 1954 թվականին: Շենքը հինգ հարկանի է: Շենքի ընդլայնական ճակատային հարթությունը ենթարկած է երկու շեշտադրման՝ շենքի ողջ երկայնքով ընդգծված առաջին հարկով, ոչ բնակելի շենքերով: Առաջին…

Կարդալ ավելին

Նստարանը գտնվում է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում, կառուցվել է 1955 թվականին: Նստարանը տուֆակերտ է, զարդարված են մեջքի վերնամասը երկու կողմերը և երկու կողմերի հենվելու համար նախատեսված մասերը: Մեջքի վերևի լայնակի…

Կարդալ ավելին

Նկարիչների տունը կառուցվել է ներկայի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում 1955-1956 թվականներին: Նկարիչների տունը կառուցվել է «Երեւան» հյուրանոցին (ճարտ. Ն. Բունյաթյան) կպած: Տեղակայումն արված է հրապարակի և «Երեւան» հյուրանոցի կոմպոզիցիոն ամբողջականությունը…

Կարդալ ավելին

Մաշտոցի պողոտայի բնակելի շենքը կառուցվել է 1956 թվականին: Շենքը հինգ հարկանի է: Շենքի ճակատը չունի սիմետրիայի որևէ առանցք: Առաջին հարկը բնակելի չէ, այստեղ նախագծով նախատեսված են եղել խանութներ: Ճակատ Ճակատ…

Կարդալ ավելին

Նվիրված է 1941-1945 թվականի Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Հորինվածքը սիմետրիկ է, տուֆակերտ: Աջ և ձախ կողմերում կան կամարաշարեր, մեջտեղի մասում կամարի մեջտեղում աղբյուրն է: Ունի ֆիրզ:

Արարատի տաճարը, որ ժողովրդի մեջ ավելի տարածված է որպես «Չարենցի կամար», քանի որ կամարի շուրջըֆասադին փորագրված են չարենցյան սքանչելի տողերը Արարատի մասին, կառուցվել է 1957 թվականին: Էսքիզներից մեկի աջ անկյունում…

Կարդալ ավելին

Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակի աղբյուրը կառուցված է բազալտից: Ունի լակոնիկ կերպար, ընդհանուր առմամբ սիմետրիկ է, կենտրոնական մասում առաջ եկած շրջան է եզերված քարակոփ գնդերով, շրջանի կենտրոնում գտնվում է ջրի ծորակը:Հորինվածքում…

Կարդալ ավելին

Կառուցման վայր: Երևան քաղաք Կառուցման տարեթիվ: 1955 Տիպաբանական տեսակ: Հասարակական Ներկայիս վիճակը: Կանգուն, օգտագործվում է ըստ նշանակության

Գեղարդի վանքի կամ Այրիվանքի հռչակավոր ճարտարապետական համալիրը՝ բաղկացած ժայռափոր և վերգետնյա եզակի հուշարձաններից, դարձավ Ս. Էջմիածնի Մայր Աթոռի հոգատարության առարկան Վազգեն Ա. Կաթողիկոսի օրոք –(սկսած 1958 թվականից և շարունակվեց հետագայում):Հավատացյալ…

Կարդալ ավելին

Միայնակ կանգնած է ժայռին և վերևից իշխում է ամբողջ բաց տարածության վրա: Հիշեցնում է Գեղարդի վանքը կառուցող Պռոշյանների տոհմի զինանշանի առյուծը: Աչքի է ընկնում նրբագեղ գծերի պլաստիկայով: Արտիստիկ անկաշկանդությունն ու…

Կարդալ ավելին

Վազգեն Ա. կաթողիկոսի գահակալության տարիներին սփյուռքի ողջ տարածքի վրա նոր թափ ստացավ հայկական նոր եկեղեցիների շինության գործը: Վեհափառ Հայրապետի սրտի ջերմ փափագն էր, որ նոր կառուցվելիք այդ աղոթքի տները լինեն…

Կարդալ ավելին

«Ծովինար» ռեստորանը կառուցվել է 1960 թվականին Հրազդան քաղաքում: Այստեղ Իսրայելյանը ներդաշնակորեն համադրել է ազգային և միջազգային ճարտարապետական ոճական գծերը: Շինության մեջ գտնված են հատակագծային ռացիոնալ լուծումներ և արտահայտիչ ծավալատարածական կերպար:…

Կարդալ ավելին

«Արագիլ» ռեստորանը կառուցվել է 1960 թվականին: Այն սպիտակ քարից է և բարձունքի վրա իջած ժողովրդի կողմից միշտ հատուկ վերաբերմունքի արժանացած թռչնի` արագիլի գաղափարն է արտահայտում, իհարկե շատ վերացարկված: «Արագիլ» ռեստորանի…

Կարդալ ավելին

Երևանի ֆիզիկայի ինստիտուտի փորձարանը կառուցվել է 1960 թվականին: Այն տեղադրված է Արագած լեռան ստորոտին` ոչ մեծ պլատոյի վրա: Ութանիստ քարե պրիզման դրված է ուղանկյունանիստ խորանարդի վրա, այսպիսին է հեղինակի մտահաղացումը:…

Կարդալ ավելին

Ուղենիշ — հուշարձանը գտնվում է Երևան – Էջմիածին ճանապարհին, կառուցվել է 1960 թվականին: Սա Երևան քաղաքի հարավային մուտքն է: Օդանավակայանից դեպի քաղաք եկողների առջև, ճանապարհի ձախ կողմում բացվում է այս…

Կարդալ ավելին

Երևանի քիմիական կոմբինատի առողջարանը կառուցվել է 1958-1961 թվականներին Արզական գյուղի մոտակայքում, Դալար գետի կիրճում: Առողջարանի շենքը, ասես, եզրափակում է ելքը կիրճից, որով հոսում է գետը, այս հանգամանքը յուրովի օգտագործեց Իսրայելյանը,…

Կարդալ ավելին

Հաջորդ կարևոր գործը Մայր տաճարի Իջման սեղանի վերակառուցումն էր: 1961 թվականին Իջման սեղանի նախագծման և քանդակազարդման էսքիզների մշակումը հանձնարարվեց ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանին, որի ներկայացրած էսքիզը քննության առնվեց և հավանության արժանացավ:Ըստ…

Կարդալ ավելին

Ավագ խորանի նոր, երկաթբետոնե հատակը կառուցելուն զուգընթաց Վեհափառ Հայրապետի պատվերով ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը մշակում էր Ավագ սեղանի նախագիծը: Ներկայացված բազմաթիվ էսքիզներից հավանության արժանացածը, ըստ հեղինակի մտահաղացման, եռամաս էր՝ բաղկացած պատվանդանից,…

Կարդալ ավելին

«Վահագն վիշապաքաղ» ուղենիշ — հուշարձանը գտնվում է Երևան – Սևան ավտոճանապարհին, կառուցվել է 1962 թվականին: Երևանի հյուսիսային մուտքն է սա: Քարի մակերեսի վրա քանդակված է Վահագնի վիշապամարտը: Վահագնը հայկական առասպելաբանությունում…

Կարդալ ավելին

Մեր քաղաքում առկա քաղաքաշինական լուրջ խնդիրների կողքին երբեմն աննշան են թվում կոսմետիկ բնույթ կրող, բայց կարևոր էսթետիկ կողմ ունեցող հարցերը։Մասնավոր սեփականություն հանդիսացող շատ տարածքներում առկա բարեփոխումներն աչքի են ընկնում ճաշակի…

Կարդալ ավելին

Աղբյուրները կառուցվել են 1965 թվականին Երևան և 1967 թվականին Իտալիաի Կարրարա քաղաներում:Աղբյուրները տեղադրված են ինչպես Երևանի Օղակաձև զբոսայգում, այնպես էլ Իտալիայի Կարրարա քաղաքում, ի նշանավորումն քույր քաղաքների:Երևանյան աղբյուր-հուշարձանի հորինվածքը հետևյալն…

Կարդալ ավելին

Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում վեր խոյացող Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանն ուխտատեղի է ամեն մի հայի համար: Այն կառուցվել է 1968 թվականին: Ի դեպ, ինչպես վկայում է այս հուշարձանի հեղինակներից Սաշուր…

Կարդալ ավելին

Հուշարձանը նվրիվում է 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհ գնացած Սեբաստահայերին: Աղբյուր-հուշարձանը ունի ուրույն սլացիկ հորինվածք, արծվի թեւին պատկերված է հավերժության նշանը, խորհրդանշող հայ ազգի կենսական ոգու անմահությունը: Արծվի ներքեւում գտնվում…

Կարդալ ավելին

Կարս ռեստորանը Վանաձոր քաղաքում։ Քանդված է 1988 թվի երկրաշարժից։

Էջմիածնի Մայր տաճարի բակի արևելյան կողմում 1967 թվականին «Կաթնաղբյուր» կոչվող աղբյուր հուշարձանը կառուցեց Իսրայելյանը: Այն դեպի Մայր տաճարը տանող գլխավոր ուղու ձախ կողմում է գտնվում, ճանապարհից փոքր ինչ հետ, տպարանի…

Կարդալ ավելին

Հայրենական մեծ պատերազմում զոհված բանացի մարտիկներին նվիրված հուշարձանը կառուցվել է 1967 թվականին Ադրբեջանի հանրապետության Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղում: Հուշարձանի կառուցման գաղափարը պատկանել է երևանաբնակ մի խումբ բանանցիներին: Կառուցման կապակցությամբ ստեղծվում…

Կարդալ ավելին

Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդարանը որոշել էր Նյու-Յորքի կենտրոնում ձեռք բերված հողամասի վրա պատշաճ ճարտարապետությամբ ու հայաոճ մի եկեղեցի կառուցել:Եկեղեցու նախագիծը հայրենի ճարտարապետների միջոցով մշակելու մասին թեմի ցանկությանը ընդառաջելով` Վեհափառ…

Կարդալ ավելին

Իսրայելյանի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրընվիրված 1918 թվականին Սարդարապատում տեղի ունեցած ճակատամարտում հայ ազգի հերոսական հաղթանակին թուրքական կանոնավոր բանակի նկատմամբ: Թե՛ իր չափերով, թե՛ իր նշանակությամբ Սարդարապատի…

Կարդալ ավելին

1960 թվականին Վեհափառ Հայրապետի դեպի Հարավային Ամերիկա կատարած ուղևորության ժամանակ Մոնտեվիդեոյի հայկական համայնքի ներկայացուցիչները խնդրել էին նրան կարծիք հայտնել նոր կառուցվելիք հայկական եկեղեցու նախագծի մասին, որը կազմել էր տեղացի մի…

Կարդալ ավելին

Ալափարս գյուղի ակումբը։

Վեհափառ Հայրապետը ծրագրել էր միաբանության անդամների ու հոգևոր ճեմարանի սաների ամառային հանգստի համար մի ամառանոց կառուցել: Երևանից ոչ հեռու, Արագածի հարավային լանջին տեղադրված օդավետ, գեղահայաց ու սառնորակ ջրերով հարուստ Բյուրականը…

Կարդալ ավելին

Վազգեն Ա. Կաթողիկոսի գահակալության օրոք Սբ. Գայանե եկեղեցու բարեկարգման աշխատանքներ են ծավալվում, որոնց թվում և Ռ. Իսրայելյանին հանձնարարվում է եկեղեցուն հարող բակային տարածքում կառուցել աղբյուր, որը նա կառուցեց և որի…

Կարդալ ավելին

1974 թ. Նոր Հաճըն ավանում կառուցված հուշարձանը նվիրված է Լեռնային Կիլիկիայի Հաճըն քաղաքում 1920թ. թուրքական կանոնավոր զորքի դեմ մղված ինքնապաշտպանական հերոսամարտերին: Հուշարձանը գտնվում է բնակավայրի գլխավոր առանցքի վրա: Այն ունի…

Կարդալ ավելին

Ապարանի, Հաճընի և Մուսա Լեռան հուշարձանները կարծես հերոսական եռապատում լինեն, որոնք ամբողջացնում են Ռաֆայել Իսրայելյանի վերջին շրջանի ճարտարապետական խոսքը:Համանուն վայրերում առանձին կանգնած այս կոթողները շատ տարբեր են միմյանցից, բայց ունեն…

Կարդալ ավելին

Հրազդանի կիրճի ձախափնյա զառիթափի վրա, Երևանի բերդին հանդիմաննրա հյուսիսային կողմից, ձորեզրյա տարածության վրա երբեմն սփռված Ձորագետի կամ Խնկաձորի (Խնկելոց ձոր) անապատը, որի մասն էր կազմում Ս. Սարգիս եկեղեցին, թեմական առաջնորդարանի…

Կարդալ ավելին

Պանսիոնատը կառուցվել է ներկայիս Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում 1977 թվականին: Համահեղինակն է ճարտարապետ Կառլեն Անանյանը:Պանսիոնատը նախատեսված է 500 հոգու համար: Համալիրի ծավալատարածական հորինվածքը բաղկացած է հիմանական մասնաշենքից՝ 16 հարկ, սննդի…

Կարդալ ավելին

Ապարանի հերոսամարտին նվիրված հուշարձանը հանդիսանում է ժամանակակից հայկական հուշահամալիրային ճարտարապետության լավագույն նմուշներից մեկը: Սա ժողովրդի հերոսական կերպարին նվիրված կոթող էկանգնեցված երկու ճակատամարտերի՝ 1918 և 1945 թվականների ապարանցի հերոսների և 1915…

Կարդալ ավելին

Գևորգ Չաուշի տուն-թանգարան, բացվել է 1980-ական թվականներին։ Ընդգրկված է Աշնակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի Գևորգ Չաուշի տուն-թանգարանը գտնվում է Աշնակ գյուղում։ Թանգարանը կառուցվել…

Կարդալ ավելին

Հաղթանակի զբոսայգու մուտքը համալիրի վերջին իրականացված կառույցն է` կատարված 1982 թվականին: Կառուցումը կատարվել է Արեգ Իսրայելյանի ղեկավարությամբ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, նրա մահվանից հետո: Ունի կենտրոնական սիմետրիկ առանցք, ինչպես Իսրայելյանի մյուս…

Կարդալ ավելին

Նվիրված է 1941-1945 թվականի Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Հորինվածքը սիմետրիկ է, բազալտե: Աջ և ձախ կողմերում կան առաջ եկած ծավալներ, մեջտեղի մասում երկթեք արխիտրավով աղբյուրն է: Ունի ֆիրզ: