Ռաֆայել Իսրայելյան
  • Գլխավոր
  • ONLINE թանգարան
  • Նորություններ
  • Կենսագրություն
    • Լուսանկարներ
  • Աշխատանքներ
    • Հասարակական
    • Արդյունաբերական
    • Բնակելի
    • Ճարտ փոքր ձևեր
    • Հրապարակումներ
    • Գրաֆիկական
  • Հոդվածներ
  • Հուշեր
  • Տեսանյութեր
  • Մենք
    • Կապ
1974

Հաճնի 1920թ. հերոսամարտի հուշարձանը

Հաճնի 1920թ. հերոսամարտի հուշարձանը
1974

1974 թ. Նոր Հաճըն ավանում կառուցված հուշարձանը նվիրված է Լեռնային Կիլիկիայի Հաճըն քաղաքում 1920թ. թուրքական կանոնավոր զորքի դեմ մղված ինքնապաշտպանական հերոսամարտերին: Հուշարձանը գտնվում է բնակավայրի գլխավոր առանցքի վրա: Այն ունի բարդ, բազմածավալային կառուցվածքբաղկացած երեք հիմնական մասերից, որոնք ամբողջություն են կազմում: Վառ նարնջագույն տուֆից կառուցված հուշարձանի մի մասն ամրոցի է նման որ միայն վերնամասի ատամնաձև վերջավորությամբ, այլև աստիճաններով, որոնք հատուկ են Կիլիկիայի ամրոցներին: Կենտրոնական ամենաբարձր մասը խրոխտ կանգնած թուր է հիշեցնումվերևում կանգնած արծվի քանդակով: Մյուս կողմում տաճարի նման մասն է: Սրանք իրենց, չկրկնվող համաչափություններով մի շատ ինքնատիպ ամբողջականություն են կազմում: Հակառակ կողմից հուշարձանը ձորին է նայում, հեռվից նայելիս խոյանում է անդունդի վրա: Արծիվը քանդակել է Արտաշես Հովսեփյանը: Հաճընի հերոսամարտի հուշարձանի վրա քանդակված արձանագրությունը Իսրայելյանը թղթին է հանձնել մահանալուց օրեր առաջ: Այն հետևյալն է «Անհատնում երախտագիտությամբ կանգնեցրինք այս կոթողը ի նշանավորումն Հաճընի հերոսամարտի ինքնապաշտպանության և Նոր Հաճընի վերածննդի մայր հողի վրա»: Երկրորդ տողում 1920 և 1958 թվերն են` առաջինը հերոսամարտի և երկրորդը Նոր Հաճընի հիմնադրման տարեթվերը: Ներսում գտնվում է Հաճընին նվիրված թանգարան: Այս հուշարձանը նույնպես կառուցվել է հեղինակի մահվանից հետո:

Ճակատ
Մոտեցում
Որմնագիր
Հարթաքանդակ
Նախորդ նյութՍբ. Գայանե եկեղեցու բակում կառուցված աղբյուրըՀաջորդ նյութ Ռաֆայել Իսրայելյանի ցուցահանդեսի բացումը 1974թ

Վերջին ավելացումներ

Նոր ցուցադրություն Հայաստանի գինու պատմության թանգարանում. Գինին՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում2022
«Заболеть» Арменией, выставка «Родники-памятники»2021
Մայր տաճարի Ավագ սեղանի էսքիզները2021

Կատեգորիաներ

  • արդյունաբերական
  • բնակելի
  • Գրաֆիկական
  • Գրքեր
  • հասարակական
  • հոդվածներ
  • հուշեր
  • հրապարակումներ
  • ՃՁՓ
  • Նորություններ
  • տեսանյութեր

Որոնման ուղորդիչներ

qarnujury իսրայելյանիերևան

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2008-2020 թ:
Կայքից նյութերը հրապարակելու համար պարտադիր է հղումը կայքին:

Կայքի հեղինակ` Արամ Ղանալանյան

Մենք FB-ում

https://www.facebook.com/Rafael-Israelyan-377635880880/