Արարատի տաճարը, որ ժողովրդի մեջ ավելի տարածված է որպես «Չարենցի կամար», քանի որ կամարի շուրջըֆասադին փորագրված են չարենցյան սքանչելի տողերը Արարատի մասին, կառուցվել է 1957 թվականին: Էսքիզներից մեկի աջ անկյունում նա գրել էր. «Տաճար Մասիսին», բայց այն ժամանակ ոչ մեկը չէր համարձակվի անգամ բարձրաձայնել այդ անվանումը: Սակայն սա, հիրավի, արտահայտում է Իսրայելյանի վերաբերմունքը բառացիորեն պաշտամունքը Արարատ լեռան նկատմամբ: Ի դեպ, մշակութաբանության և բանագիտության տեսանկյունից արտակարգ հետաքրքրական երևույթներ ու ստեղծագործություններ են կապված այս շինության հետ. 1. ժողովրդի մեջ տարածվել է, որ Եղիշե Չարենցին այստեղ են գնդակահարել և թաղել: 2. Եղիշե Չարենցը շատ էր սիրում հենց այս վայրը և գեղեցիկ տիկնանց հետ կառքով այստեղ էր գալիս ու խնջույքներ կազմակերպում և այլն:
Կամարի մտահղացման իրական պատմության մասին գրում է Ջիմ Թորոսյանը. «…Սակայն Ռ. Իսրայելյանի բոլոր աշխատանքները յուրօրինակ են, բազմազան ու կատարյալ, հատկապես փոքր ճարտարապետական ձևերը: Նրա նախագծած բազմաթիվ աղբյուր-հուշարձանները (և պատերազմի մասնակիցներին նվիրված, և քաղաքի մուտքը-ելքը խորհրդանշող, և հատուկ բնույթի Չարենցի կամարի նման) կարող էր իրականացնել միայն ինքը, գաղափարներն էլ իրենն էին: Օրինակ, կամարի գաղափարը ծագել էր Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհի շինարարության ժամանակ, երբ, իր խոսքերով, «դոստ» լինելով ճանապարհաշինարարների հետ, գնացել էր նրանց հետ շինհրապարակ, բարձրացել բլրի վրա, և զարմանալով ու հիանալով այնտեղից բացված տեսարանով, որոշել այստեղ «Մասիսի տաճար» կառուցել: Այս կառույցում, ինչպես և մյուսներում, երևում է Ռ. Իսրայելյանիսերը դեպի խոսքը, գիրը էպիգրաֆիկան ճարտարապետության մեջ:Արձանագրություններըորպես ճարտարապետական արտահայտչամիջոց օգտագործելու ձգտումը մեր մեծ ուսուցչից անցավ շատերիս, մասնավորապես ինձ: Այդ մասին նաև նրա ընկերըԱրամ Ղանալանյանն է վկայում. « Իսրայելյանը շատ էր սիրում իմաստավորված արձանագրություններ քանդակել իր ստեղծագործությունների համապատասխան տեղերում»: Կամարը կառուցվել է Ողջաբերդ գյուղի մատույցներում, բլրի գագաթին: Դեպի բլրի գագաթը, ուր տեղադրված է տաճարը, տանում են մի քանի թռիչքով աստիճաններ, որոնք հաղթահարելով միայն օրվա բոլոր ժամերին դիտողի հայացքի առաջ «աճում» է Արարատ լեռը, ամբողջությամբ ներգծված կամարների բացվածքի մեջ: Իսրայելյանին հատուկ կառույցների բնության հետ զուգորդելը, ներդաշնակելը և փոխլրացնելը, այն է՝ օրգանական ճարտարապետական մոտեցումը, այս ճարտարապետական փոքր ձևի մեջ արտահայտված է առավել ընդգծված և ցայտուն: Իսրայելյանը օգտագործել է «կինեմատոգրաֆիական» հնարք դիտողի դեպի կամարը բարձրանալուն զուգահեռ՝ տարբեր դիտման կետերից բացելով հորինվածքային տարբեր կերպարներ: Կառույցին նայելիս թվում է թե կամարը առաջացել է հենց բլրի հետ, որպես մի հարթակ Արարատ լեռանը նայելու և նրա վեհությունը ամբողջապես գնահատելու համար: Իսրայելյանին հաջողվել է ահռելի լեռը ամփոփել փոքրամասշտաբ շինության մեջ: Կամարը կառուցված է արտաքնապես բազալտից և ներքին երեսպատումը կատարված է նարնջագույն տուֆով: Կամարի հորինվածքը հատակագծում ուղղանկյում տեսք ունի՝ 10 x 5.5 մ, բարձրությունը 5 մ: Կառույցը եզրապակված է հիմնային ուղղանկյունից ավելի նեղ երկթեք կտուրով՝ հենված ատամնաշարով քիվի վրա, հյուսիսային և հարավային ճակատների վրա առկա են կամարակերպ բացվածքներ 3.5 մ շառավղով, կամարի արտաքին ուրվագծի երկայնքով, ինչպես նշվեց, փորագրված են հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի բանաստեղծության խոսքերը Արարատ լեռան մասին՝ «…Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում։»: Տաճարի կենտրոնում առկա է նստարան, որը զոհասեղանի խորհուրդ է կրում:
Իսրայելյանի սիրելի ընկեր, հարևան, Մեծ հայորդի գեղանկարիչ Մ. Սարյանը ոգեշնչված կառույցով, 1958 թվականին ստեղծել է հանրահայտ «Չարենցի կամարը» կտավը:
Արարատի տաճարը իրավամբ կարելի է դասել համաշխարհային ճարտարապետության մեջ չկրկնվող շինությունների ցանկին:
որպեսզի կարողանամ հասնել բնության լայն, անհաս ընդգրկման, ինչպես բանաստեղծն է երգել: Այսպիսի զգացում ես միշտ էլ ապրել եմ մեր բնության առջև: Սակայն այս կետից Արարատը արտակարգ տպավորիչ է և շատ նման է Չարենցի հոգուն:»
Մ.ՍԱՐՅԱՆ
«Արարատը և Չարենցի կամարը» 1958 թ