Ռաֆայել Իսրայելյան
  • Գլխավոր
  • ONLINE թանգարան
  • Նորություններ
  • Կենսագրություն
    • Լուսանկարներ
  • Աշխատանքներ
    • Հասարակական
    • Արդյունաբերական
    • Բնակելի
    • Ճարտ փոքր ձևեր
    • Հրապարակումներ
    • Գրաֆիկական
  • Հոդվածներ
  • Հուշեր
  • Տեսանյութեր
  • Մենք
    • Կապ
1937

Ռ. Իսրայելյանի տունը Սարյան փողոցի վրա

Ռ. Իսրայելյանի տունը Սարյան փողոցի վրա
1937

Նախկինում այստեղ Մոսկովյան փողոցն է եղել: Սակայն իրականում դա փողոց չէր այլ մի փոքր թաղամաս իր ուրույն կենցաղով: Կենտրոնով հոսում էր ջրանցքը, որի ափին փոքր տնակներ էին թաղված այգիների մեջ: Աճում էին ընկույզի և թթի հսկս ծառեր: Այս թաղում շատ էին Արևմտյան Հայաստանից գաղթած ընտանիքներըիրենց ուրույն նիստ ու կացով: Բնակվում էին նաև ճանաչված արվեստագետներ՝ Մարտիրոս Սարյանը, Հակոբ Կոջոյանը, Արա Սարգսյանը, Օգսեն Ասատրյանը, Սլավիկ և Հայկանուշ Պարոնյանները, ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը: Քիչ այն կողմ՝ Մոսկովյան և Գնունի փողոցների անկյունում նկարիչների շենքն էր, որտեղ ապրում էին Բաբկեն Քոլոզյանը, Աշոտ Միրզոյանը, Ալեքսանդր Շաքարյանը, Կարո Տիրատուրյանը… Մարտիրոս Սարյանի հարևանությամբ բնակվել է շնորհաշատ նկարիչ Տաճատ Խաչվանքյանը՝ հայտնի ճարտարապետ, տեսաբան Կ. Բալյանի պապը, որը զոհ գնաց խորհրդային ռեպրեսիաներին: Նա տեխնիկական խմբագրի մասնագիտություն ստացած միակ պրոֆեսիոնալ նկարիչն էր, որին Եղիշե Չարենցը հրավիրել էր Պետական Հրատարակչությունում աշխատելու: Այստեղ էր հանգրվանել նաև ներկայում դոկտոր, պրոֆեսոր, Ակադեմիայի թղթակից անդամ Հայրո Մեսրոպի Գալստյանի բազմանդամ ընտանիքը: Բնակիչների միջև իշխում էին բարի հարաբերությունները, թեև բոլորը տարբեր տեղերից էին հավաքվել: Սրա վառ վկայություններից է, թեկուզ այն, որ Իսրայելյանների և Ասատրյանների բակերի միջև գտնվող պայմանական ցանկապատը նույնիսկ դուռ չուներ, դրա անհրաժեշտությունը չկար, մեկ ընտանիքի նման էին ապրում: Միայն մեկը կար, որի մասին չարժե հիշել, նա անընդհատ սպառնում էր Իսրայելյանին, որ ուր որ հարկն է կհայտնի, որ նա Ակսել Բակունցից նամակ է ստացել: Ռ. իսրայելյանը Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո անմիջապես 1936 թվականին է եկել Երևան: Սկզբում կառուցել է տան մեկ սենյակը, հետո երբ Հաղթանակի մոնումենտի համար առաջին մրցանակին է արժացել, կառուցել է երկհարկանի տունայգիով: Ըստ որում, այգում առաջին ծառերը, որ տնկել է, բարդիներն են եղել: Տունն, իհարկե միանգամից չի կառուցվել, դրա հնարավորությունը չի եղել: Այս մասին է վկայում բակի դրսի պատը, որն ուներ շրջանաձև զարդաշար. շրջանակների միջև քանդակված էին իր և իր տիկնոջ անունները տառ առ տառ և նշված էր պատի կառուցման տարեթիվը1954: Առաջին հարկում նախասենյակն էր, ապա նեղ երկար միջանցքը տանում էր դեպի հյուրասենյակ, մի քանի կից սենյակներով, մուտքով դեպի նկուղային տարածությունը: Փայտե աստիճանները բարձրանում էին երկրորդ հարկ, ուր նրա արվեստանոցն էր և ննջասենյակը: Իր աշխատասենյակում դրված էր մեծ աշխատասեղանը, սուրճի կլոր սեղանը չորս բազկաթոռներով: Մեկ պատի ամբողջ երկայնքով ցածր գրապահարան, պատերին՝ դարակներ, հնագիտական խեցեղեն առարկաների և պղնձե առարկաների համար: Պատերին՝ նկարներ, էսքիզներ, նախագծեր: Պղնձե առարկաները նա 1950-ական թվականներին գնել էր շուկայումմետաղե առարկաների հանձնման կետում, որտեղից տանում էին ձուլելու և փաստորեն, մի քանի ընտիր առարկա փրկել է ոչնչացումից: Իր արվեստացի պատը կառուցելիս Իսրայելյանը մի քարի սալ էր դրել հորիզոնական ուղղությամբ հատուկ նպատակով Արա Սարգսյանը նրան խոստացել էր Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի քանդակի փոքր օրինակը նվիրել: Եվ իր 50-ամյակի կապակցությամբ նա ստացավ այդ անգին նվերն ու տեղադրեց տարիներ առաջ պատրաստված տեղում: Ի դեպ, նա Վարպետ Մարտիրոս Սարյանից էլ այդ ժամանակ մի հրաշալի բնանկար ստացավ Արարատ լեռան պատկերով: Ընհանրապես իր ավագ և ավելի երիտասարդ ընկերներներից շատ արժեքավոր աշխատանքներ էր ստացել Հակոբ Կոջոյանից, Բաբկեն Քոլոզյանից, Ցոլակ Ազիզյանից, Խաչատուր Եսայանից, Հովհաննես Զարդարյանից, Օգսեն Ասատրյանից, Հենրիկ Սիրավյանից, Էդմոնդ Զաքարյանից, Խորենացու փոքր չափի քանդակը Արտաշես Հովսեփյանից:
Պատահական չէ, որ նկարիչ-ճարտարապետի դիպլոմ էր ստացել Իսրայելյանը: Որպես նկարիչ, բացի գունանկարներից ու կիրառական արվեստի իրականացված և որպես էսքիզ մնացած բազմազան նմուշներից, նա ձևավորել էր իր բնակարանի տարբեր մասեը: Նա արտակարգ գեղեցիկ ու զուսպ նախշերով էր զարդարել իր տան պատերի խորշերը: Նրա էսքիզներով էին պատրաստվել իր տան հյուրասենյակի բազկաթոռը, ննջարանի մեծ հայելինտակի փոքրիկ պահարանով և երկրորդ հարկ տանող կաղնեփայտյա աստիճանների ճաղերը, որոնք երկու կողմերում ոճավորված շուշանաձև մանր նախշեր ունեին, իսկ ամբողջական տեսքով կենաց ծառեր էին հիշեցնում: Իսրայելյանի էսքիզներով էին պատրաստված նաև իր աշխատասեյակի փայտե դարակները երկու ծայրերում թռչունների պատկերներով: Իսկ դարակների վրա շարված էին նրա սիրելի հնագիտական առարկաները: Ի դեպ, արժե նշել, որ երբ փողոց կառուցելու համար քանդում էին քաղաքի այս հատվածը, մ.թ.ա. առաջին հազարամյակիուրարտական ժամանակաշրջանի շատ արժեքավոր նյութեր հայտնաբերվեցին այստեղ: Իր հնագետ ընկերներից կավե ութ առարկա նվեր ստացավ Իսրայելյանը, որոնք գտնվել էին ուղղակի իր տան առջևում փորելիս. հետագայում դրանք իրենց արժանի տեղը գտան Սարդարապատի Ազգագրության թանգարանում: Իսրայելյանի տան հյուրասենյակը արժանի է առանձնակի հիշատակման: Հյուրասենյակում առկա էր քարակերտ բուխարին, որը առանձնահատուկ ջերմություն էր ստեղծում տան մթնոլորտում: Պատերից մեկը ամբողջությամբ երեսպատված էր կարմրանարնջագույ տուֆ քարով: Պատով մեկ ձգվում էին կախովի դարակները, որոնց վրա շարված էին բազում քարերի տեսակներ, հնագիտական առարկաներ, պատերին կախված էին հայկական բնանկարներ և նատյուրմորտներ: Բակի քարե պարսպի կողքին, ընկուզենու տակ, սեղան էր դրված ու նստարաններ: Իսրայելյանի ամենասիրած տեղն էր դա: Շատ էր սիրում ընտանիքով, ընկերների, առհասարակ հյուրերի հետ նստել ընկուզենու տակ մի կուժ գինու կամ թեյի սեղանի շուրջ:
Իսրայելյանի մահվանից հետո պաշտոնական թերթում հրատարակվեց նրա հեղինակած շինությունների` որպես պահպանվող հուշարձանների ցուցակը, որտեղ առաջինը հենց իր կառուցած տունն էր:

Խորշ հյուրասնյակում
Ճակատ այգու կողմից
Մուտքը
Ճակատ այգու կողմից
Այգի մուտքերից մեկը
Աստիճաններ
Ճակատը Սարյան փողոցից
Դետալ
Դետալ
Հատված ճակատի վրա
Տան մուտքը
Նախորդ նյութԲնակելի տուն Երևանի Նալբանդյան փողոցումՀաջորդ նյութ Խարբերդի հաշմանդամների տունը

Վերջին ավելացումներ

Նոր ցուցադրություն Հայաստանի գինու պատմության թանգարանում. Գինին՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում2022
«Заболеть» Арменией, выставка «Родники-памятники»2021
Մայր տաճարի Ավագ սեղանի էսքիզները2021

Կատեգորիաներ

  • արդյունաբերական
  • բնակելի
  • Գրաֆիկական
  • Գրքեր
  • հասարակական
  • հոդվածներ
  • հուշեր
  • հրապարակումներ
  • ՃՁՓ
  • Նորություններ
  • տեսանյութեր

Որոնման ուղորդիչներ

qarnujury իսրայելյանիերևան

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2008-2020 թ:
Կայքից նյութերը հրապարակելու համար պարտադիր է հղումը կայքին:

Կայքի հեղինակ` Արամ Ղանալանյան

Մենք FB-ում

https://www.facebook.com/Rafael-Israelyan-377635880880/