Ռաֆայել Իսրայելյան
  • Գլխավոր
  • ONLINE թանգարան
  • Նորություններ
  • Կենսագրություն
    • Լուսանկարներ
  • Աշխատանքներ
    • Հասարակական
    • Արդյունաբերական
    • Բնակելի
    • Ճարտ փոքր ձևեր
    • Հրապարակումներ
    • Գրաֆիկական
  • Հոդվածներ
  • Հուշեր
  • Տեսանյութեր
  • Մենք
    • Կապ
1962

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը
1962

«Վահագն վիշապաքաղ» ուղենիշ — հուշարձանը գտնվում է Երևան – Սևան ավտոճանապարհին, կառուցվել է 1962 թվականին: Երևանի հյուսիսային մուտքն է սա: Քարի մակերեսի վրա քանդակված է Վահագնի վիշապամարտը: Վահագնը հայկական առասպելաբանությունում ամպրոպի և կայծակի աստվածն է: Մանուկ Աբեղյանը գրում է. «Քաջ Վահագն» եղել է հին հայերի սիրելի աստվածներից մեկը… Նրանից էին հայ թագավորները քաջություն խնդրում… Խորենացին գրել է.
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ,
Նա հուր հեր ունէր.
Ապա թէ բոց ունէր մորուս,
Եւ աչկունքն էին արեգակունք:
…արեգակնանման աչքերով, հրամազ ու բոցամորուս պատանյակ աստվածը, երկնքի և երկրի, ծիրանի ծովի և մի բույսի` եղեգնի որդին, բնության մի երևույթի անձնավորում պիտի լինի…Առասպելաբանության մեջ վիշապը փոթորկի, պտուտահողմի և փոթորկալից ամպի անձնավոևումն է, հենց ինքը փոթորիկը, պտուտահողմն ու ամպը,-մի չար ոգի, որ սովորաբար օձի կերպարանքով է ներկայանում, բայց և զանազան կերպարանքներով պատկերանում»:
Վահագնը ծնվելով, մարտի մեջ է մտնում վիշապիներ հետ, դրա համար էլ կոչվում է «Վիշապաքաղ» և հաղթում է նրանց:
Վահագնի կերպարը կերտելով, հեղինակը նպատակ է ունեցել ցույց տալ ուժ, արիություն, բարու հաղթանակը չարի դեմ: Մյուս կողմից էլ միշտ պետք է հիշել հարազատ ժողովրդի անմահ ստեղծագործությունները: Խորենացու «Վահագնի ծնունդը» փորագրված է հուշարձանի հակառակ երեսին: Ինչպես արդեն նշվել է Իսրայելյանը շատ լավ գիտեր և շատ էր սիրում ու խորապես հասկանում առասպելաբանությունը, որը տեղին օգտագործելով, մեծարժեք բովանդակությամբ գործեր էր ստեղծում:

Նախորդ նյութՄայր տաճարի Ավագ սեղանըՀաջորդ նյութ Կոթող Սայաթ-Նովա փողոցի վրա

Վերջին ավելացումներ

Նոր ցուցադրություն Հայաստանի գինու պատմության թանգարանում. Գինին՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում2022
«Заболеть» Арменией, выставка «Родники-памятники»2021
Մայր տաճարի Ավագ սեղանի էսքիզները2021

Կատեգորիաներ

  • արդյունաբերական
  • բնակելի
  • Գրաֆիկական
  • Գրքեր
  • հասարակական
  • հոդվածներ
  • հուշեր
  • հրապարակումներ
  • ՃՁՓ
  • Նորություններ
  • տեսանյութեր

Որոնման ուղորդիչներ

qarnujury իսրայելյանիերևան

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2008-2020 թ:
Կայքից նյութերը հրապարակելու համար պարտադիր է հղումը կայքին:

Կայքի հեղինակ` Արամ Ղանալանյան

Մենք FB-ում

https://www.facebook.com/Rafael-Israelyan-377635880880/