Ռաֆայել Իսրայելյան
  • Գլխավոր
  • ONLINE թանգարան
  • Նորություններ
  • Կենսագրություն
    • Լուսանկարներ
  • Աշխատանքներ
    • Հասարակական
    • Արդյունաբերական
    • Բնակելի
    • Ճարտ փոքր ձևեր
    • Հրապարակումներ
    • Գրաֆիկական
  • Հոդվածներ
  • Հուշեր
  • Տեսանյութեր
  • Մենք
    • Կապ
  • en_USEnglish
  • hyArmenian
  • ru_RURussian
1965

Աղբյուր հուշարձաններ նվիրված Իտալիայի Կարրարա և Հայաստանի Երևան քույր քաղաքներին

Աղբյուր հուշարձաններ նվիրված Իտալիայի Կարրարա և Հայաստանի Երևան քույր քաղաքներին
1965

Աղբյուրները կառուցվել են 1965 թվականին Երևան և 1967 թվականին Իտալիաի Կարրարա քաղաներում:
Աղբյուրները տեղադրված են ինչպես Երևանի Օղակաձև զբոսայգում, այնպես էլ Իտալիայի Կարրարա քաղաքում, ի նշանավորումն քույր քաղաքների:
Երևանյան աղբյուր-հուշարձանի հորինվածքը հետևյալն էկենտրոնում ուղղահայաց, դեպի վեր քիչ լայնացող հիմնական մասն է, նրա աջ և ձախ կողմերում կանգնած են իրար նայող խոյեր խորհրդանշող քանդակներ, որոնք ձևով հիշեցնում են Ջուղայի ավանդական խոյերի քանդակները: Սրանք զարդարված են հարթաքանդակներով: Ձախ կողմի խոյի վրա, բացի բուսանախշերից, ձիավոր է քանդակված: Աջըմիայն նախշերով է ծածկված: Կենտրոնական կոթողն ունի Իսրայելյանին հատուկ խաղողի մոտիվը. մեջտեղով դեպի վեր ձգված իրար կպած երկու ճյուղերից դեպի աջ ու ձախ կողմերն են ուղղվում ծայրերին տերևներով կոր ճյուղերը, որոնցից յուրաքանչյուրի կորության տակ ողկույզ է քանդակված: Ամբողջական հորինվածքը խորհրդանշում է կենաց-ծառը: Սրա վերևում տեղադրված են երկու խոշոր, միաչափ, տարբեր զարդանախշերով վարդակներ: Աջ վարդակի տակ թռչնանման փերի է քանդակված: Ընդհանուր սիմետրիկ հորինվածքում կոմպոզիցիոն ասիմետրիկ ակտիվություն է մտցնում առասպելական թռչնի քնադակը: Երևանյան տարբերակը գորշ տուֆից է կառուցված:
Իտալյաի տարբերակում աղբյուր-հուշարձանը կերտված է նարնջագույն տուֆից: Հորինվածքում աջ և ձախ խոյերը, այս անգամ ոչ թե իրար են նայուն, այլ տեղադրված են կենտրոնի կոթողին ուղղահայաց, առաջ են նայում` նույն ուղղությամբ: Այստեղ հավքը կենտրոնում է: Երեւանյան հորիզոնական տարբերակի փոխարեն, զարդանախշերի մոտիվը նույնն է, բայց զարդաքանդակները տարբեր են: Հուշակոթողի ետին մասում գրված է «Ի նշանավորումն եղբայրության Երեւան Կարրարա 1967 In segno di fraternita Erevan Carrara»:

Երևանում

Կարրարայում

Previous articleՀայ և էստոն ժողովուրդների բարեկամության աղբյուր-հուշարձանNext article Աղբյուր – հուշարձան Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին Գաջագործների փողոցում

Վերջին ավելացումներ

Ինքնություն․ Ինչու՞ էին նրան Ռաֆո ասում․ ո՞վ էր նա2025
Նոր ցուցադրություն Հայաստանի գինու պատմության թանգարանում. Գինին՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում2022
“Заболеть” Арменией, выставка “Родники-памятники”2021

Կատեգորիաներ

  • արդյունաբերական
  • բնակելի
  • Գրաֆիկական
  • Գրքեր
  • հասարակական
  • հոդվածներ
  • հուշեր
  • հրապարակումներ
  • ՃՁՓ
  • Նորություններ
  • տեսանյութեր

Որոնման ուղորդիչներ

qarnujury իսրայելյանիերևան

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2008-2020 թ:
Կայքից նյութերը հրապարակելու համար պարտադիր է հղումը կայքին:

Կայքի հեղինակ` Արամ Ղանալանյան

Մենք FB-ում

https://www.facebook.com/Rafael-Israelyan-377635880880/