Ռաֆայել Իսրայելյան
  • Գլխավոր
  • ONLINE թանգարան
  • Նորություններ
  • Կենսագրություն
    • Լուսանկարներ
  • Աշխատանքներ
    • Հասարակական
    • Արդյունաբերական
    • Բնակելի
    • Ճարտ փոքր ձևեր
    • Հրապարակումներ
    • Գրաֆիկական
  • Հոդվածներ
  • Հուշեր
  • Տեսանյութեր
  • Մենք
    • Կապ
  • en_USEnglish
  • hyArmenian
  • ru_RURussian
1979

1918թ. հերոսամարտի հուշարձանը Ապարանում

1918թ. հերոսամարտի հուշարձանը Ապարանում
1979

Ապարանի հերոսամարտին նվիրված հուշարձանը հանդիսանում է ժամանակակից հայկական հուշահամալիրային ճարտարապետության լավագույն նմուշներից մեկը: Սա ժողովրդի հերոսական կերպարին նվիրված կոթող էկանգնեցված երկու ճակատամարտերի՝ 1918 և 1945 թվականների ապարանցի հերոսների և 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհեերի հիշատակին: Ստեղծված է գեղարվեստորեն ընդհանրացված մի հավաքական կերպար: Պատմական ճշմարտություն հորինված ճշմարիտ ճարտարագեղարվեստական միջոցներով: Երեք որմնախորշերով նիստերը դասավորված են միմյանց նկատմամբ անկյան տակ: Որմնախորշերի մեջ գտնվում են մեմորիալ կոթողները: Դրանցից ամեն մեկը նվիրված է որոշակի տարեթվի և ունի անհատական լուծում: Մեկում տեղադրված է կոթողնվիրված 1915 թվականի հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին: Կենտրոնականը բարձր որմնախորշինը, նվիրված է 1918 թվականի ապարանի ճակատամարտի հերոսներին, որոնք անհավասար պայքարի դուրս եկան թուրքերի դեմ: Երրորդ որմնախորշի կոթողը նվիրված է մեծ հայրենական պատերազմում զոհված մարտիկներին: Չնայած երեք դեպքերում էլ մեկնաբանումը տարբեր է, սակայն ամբողջության մեջ հուշարձանում մարմնավորված է մեկ ընդհանուր գաղափար, և անկառու է միասնական ճարտարապետական լուծումը: Օգտագործված են ազգային զարդաքանդակներ: Արժե հատուկ ուշադրություն դարձնել այն գլխահակ թռչնակի վրա, որը տեղ է գտել եղեռնի հուշարձանի կենաց ծառ, վերածնունդ ու հարություն խորհրդանշող հոյակապ նախշի շուշանի վրա: Թռչունն իր կարծես զուսպ, լուռ, գլխիկոր կեցվածքով շատ խոսուն է արտահայտում եղելության մեծագույն տխրությունը: Նուրբ, խորը, ազդեցիկ արտահայտչամիջոցները բնորոշ են Իսրայելյանի զգայուն ոգուն: Ինչպես մյուս ստեղծագործություններում, այստեղ ևս յուրաքանչյուր զարդանախշ իմաստավորված էորոշակի գաղափար է կրում: Ապարանի հուշարձանում կա կերպարների պոլիֆոնիկ մարմնավորում, որտեղ տարբեր մեղեդիները միաձուլվում են մեկ հորինվածքի մեջ, բայց նրանցից յուրաքանչյուրն ինքնուրույն է: Մոտիկից դիտելով բացահայտվում են գաղափարի արտահայտչական ճարտարապետապլաստիկ միջոցները: Հուշարձանի եռամաս կառուցվածքը չի ջլատված, այլ հավաքված է քարե հարթությունների բարդ կապակցությամբ: Նրանց սրածայր վերջավորությունները արտակարգ տպավորիչ են և տարբեր զգացողություններ ու ասոցիացիաներ են առաջացնում: Հուշարձանը կառուցված է դեպի Ապարան տանող ճանապարհի ձախ կողմումբլրի վրա: ինչպես միշտ նրա տեղը ընտրված է արտակարգ հմտությամբ այնպես, որ հուշարձանը բարձունքի հետ մեկ ամբողջություն է դառնում և հեռվից ընկալվում է իր ողջ վեհությամբ: Շրջապատն ազատ է, և ոչինչ չի խանգարում նրա ճարտարապետական մտահղացման ընկալմանը: Հուշարձանը կարծես իրեն է ենթարկում ողջ շրջապատը: Հեղինակը նկատի է ունեցել հուշարձանի ինչպես մոտ, այնպես էլ հեռու տարածությունից ուրվագծային ընկալումը: Օրվա ընթացքում փոփոխվող լուսավորությունը հուշարձանին հաղորդում է հարուստ գունային երանգներ: Քարե հարթությունների սև գույնը ընդգծում է հուշարձանի էմոցիոնալ տպավորությունը: Հուշարձանի ճարտարապետությունը ունի խիստ և հերոսական ոգի, միաժամանակգեղեցիկ է ու հմայիչ: Լիալուսնի լույսի տակ այն անկրկնելի է հեքիաթային:

Previous articleՊանսիոնատ Սոչի քաղաքումNext article Գևորգ Չաուշի թանգարան

Վերջին ավելացումներ

Ինքնություն․ Ինչու՞ էին նրան Ռաֆո ասում․ ո՞վ էր նա2025
Նոր ցուցադրություն Հայաստանի գինու պատմության թանգարանում. Գինին՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում2022
“Заболеть” Арменией, выставка “Родники-памятники”2021

Կատեգորիաներ

  • արդյունաբերական
  • բնակելի
  • Գրաֆիկական
  • Գրքեր
  • հասարակական
  • հոդվածներ
  • հուշեր
  • հրապարակումներ
  • ՃՁՓ
  • Նորություններ
  • տեսանյութեր

Որոնման ուղորդիչներ

qarnujury իսրայելյանիերևան

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2008-2020 թ:
Կայքից նյութերը հրապարակելու համար պարտադիր է հղումը կայքին:

Կայքի հեղինակ` Արամ Ղանալանյան

Մենք FB-ում

https://www.facebook.com/Rafael-Israelyan-377635880880/