Ռաֆայել Իսրայելյան
  • Գլխավոր
  • ONLINE թանգարան
  • Նորություններ
  • Կենսագրություն
    • Լուսանկարներ
  • Աշխատանքներ
    • Հասարակական
    • Արդյունաբերական
    • Բնակելի
    • Ճարտ փոքր ձևեր
    • Հրապարակումներ
    • Գրաֆիկական
  • Հոդվածներ
  • Հուշեր
  • Տեսանյութեր
  • Մենք
    • Կապ
1960

«Արագիլ» ռեստորանը Երևանում

«Արագիլ» ռեստորանը Երևանում
1960

«Արագիլ» ռեստորանը կառուցվել է 1960 թվականին: Այն սպիտակ քարից է և բարձունքի վրա իջած ժողովրդի կողմից միշտ հատուկ վերաբերմունքի արժանացած թռչնի` արագիլի գաղափարն է արտահայտում, իհարկե շատ վերացարկված: «Արագիլ» ռեստորանի կառուցումը մոտ էր ավարտին, երբ պատվիրատու հիմնարկը և նախարարության ղեկավարները որոշել էին փոխել «Արագիլ» անվանումը՝ դնելով խորհրդային ավելի հնչեղ շաբլոնային անվանում` «Մոսկվա»: Իսրայելյանի այցից հետո միևնույն է պատվիրատուները անդրդվելի են մնում: Երբ Իսրայելյանը տեսնում է ինչպես են փոխվում անվանման տառերը շատ է զայրանում և տեսակցություն է խնդրում կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարուբյանից: Երկու օր անց ռեստորանի ճակատին էին «ԱՐԱԳԻԼ» տառերը: Այն ժամանակ սա բացարձակ անհնարին թվացող երևույթ էր և կարծես հրաշք լիներ: Հարցն այն է, որ սպիտակ այս շինությունը` «թառած» բարձունքին հենց «Արագիլ» պետք է կոչվեր, առավել ևս, որ շենքի արևելյան պատի վրա գեղեցիկ, ոճավորված բուսանախշի վրա մեկ ոտքին կանգանած արագիլ է պատկերված: Այն քանդակել է բազմաշնորհ քարտաշ և ոսկերիչ վարպետ Հրաչ Ստեփանյանը:

Իսրայելյանի մասին Ցոլակ Ազիզյանի հուշերում կարդում ենք՝ 

«Շատ ուրախացավ, երբ «Արագիլ» ռեստորանը կառուցվեց։ Երբեմն ժամանակ էինք անցկացնում այնտեղ՝ ընտանիքով, ընկերների ու բարեկամների հետ։ Շենքի մասին երբեք չէր խոսում, բայց հիանում էր այնտեղից երևացող Երևանով ու Արարատով։ Երբ նստած էինք լինում կամարների տակ, առաջարկում էր գնալ Արարատը նայելու աջ մասում կառուցված տաղավարից, որ հատկապես կառուցվեծ էր այդ լեռը վայելելու համար։»

Նախորդ նյութԾովինար ռեստորանը Հրազդան քաղաքումՀաջորդ նյութ Ֆիզիկայի ինստիտուտի փորձարանը Արագած լեռան լանջին

Վերջին ավելացումներ

Նոր ցուցադրություն Հայաստանի գինու պատմության թանգարանում. Գինին՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում2022
«Заболеть» Арменией, выставка «Родники-памятники»2021
Մայր տաճարի Ավագ սեղանի էսքիզները2021

Կատեգորիաներ

  • արդյունաբերական
  • բնակելի
  • Գրաֆիկական
  • Գրքեր
  • հասարակական
  • հոդվածներ
  • հուշեր
  • հրապարակումներ
  • ՃՁՓ
  • Նորություններ
  • տեսանյութեր

Որոնման ուղորդիչներ

qarnujury իսրայելյանիերևան

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2008-2020 թ:
Կայքից նյութերը հրապարակելու համար պարտադիր է հղումը կայքին:

Կայքի հեղինակ` Արամ Ղանալանյան

Մենք FB-ում

https://www.facebook.com/Rafael-Israelyan-377635880880/