Նոր ցուցադրություն Հայաստանի գինու պատմության թանգարանում. Գինին՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հետ համատեղ գինու...
ԿարդալՈղջունում ենք Ձեզ Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կենսագրական կայքում։
Հայ ականավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը համադրել է ժամանակակիցն ու ավանդականը և ազգայինը ոգով լուծել արդի ճարտարապետության մարտահրավերները: Մեծ վարպետի ժառանգությունը հիրավի զարդարում է Հայաստանի լեռներն ու ձորերը: Իսրայելյանի արվեստում ամենաբարձր մակարդակով է ներկայացվում Հայաստանի անցյալն ու ապագան: Նրա ուղենշած ճանապարհը տանում է դեպի արդիականի և ազգայինի ներդաշնակությունը: Հենց այս ճանապարհին է Մեծ ճարտարապետը դրսևորել հայ ազգային ստեղծագործական ներուժը: Սարդարապատի, Բաշ Ապարանի, Նոր Հաճնի, Մուսա լեռան հերոսամարտերին նվիրված ճարտարապետական կոթողներն արտացոլում են հայ ժողովրդի հերոսական ոգին ու պատմությունը և նորանոր սխրանքների են ոգեկոչում: «Արարատ» տրեստի գինու մառանները, Օշականի «Խերես» գինու գործարանը և բազմաթիվ այլ շինություններ խորհրդանշում են հայ ժողովրդի համառ աշխատասիրությունն ու կենսասիրությունը: Ժողովրդական իմաստությունը արտացոլող բազմաթիվ աղբյուր հուշարձանները, ցրված լինելով Հայաստանով մեկ, ճամփորդների լավագույն ուղեկիցներն են մշտապես: Չարենցի կամարը, 1915 թ. Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը Էջմիածնի Մայր տաճարի բակում, Սուրբ Սարգիս եկեղեցու վերակառուցումը հայ հոգևոր մշակույթի անգերազանցելի նվաճումներից են: Իսրայելյանի տաղանդը չի սահմանափակվել Հայոց հայրենիքը շենացնելով, այն ընդգրկել է նաև Սփյուռքի հայկական համայնքները: Սրա լավագույն դրսևորումներից է Նյու-Յորքի Սուրբ Վարդան եկեղեցին, Միլանի Քառասուն մանկունք եկեղեցին և Մոնտեվիդեոյի Սուրբ Շնորհալու եկեղեցին:
ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՓՈՂՈՑ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Վերջին նորությունը Վերջին ավելացումը կայքում
Ռաֆայել Սարգիսի Իսրայելյան 1908-1973։ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ
Ընկերներս, կոլլեգաներս և ժամանակակիցներս իմ մասին։
Տեսլականներ
Ճարտարապետական, քաղաքաշինական տեսլականներ։