Ռաֆայել Իսրայելյան
  • Գլխավոր
  • ONLINE թանգարան
  • Նորություններ
  • Կենսագրություն
    • Լուսանկարներ
  • Աշխատանքներ
    • Հասարակական
    • Արդյունաբերական
    • Բնակելի
    • Ճարտ փոքր ձևեր
    • Հրապարակումներ
  • Հոդվածներ
  • Հուշեր
  • Տեսանյութեր
  • Մենք
    • Կապ
1977

Պանսիոնատ Սոչի քաղաքում

Պանսիոնատ Սոչի քաղաքում
1977

Պանսիոնատը կառուցվել է ներկայիս Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում 1977 թվականին: Համահեղինակն է ճարտարապետ Կառլեն Անանյանը:
Պանսիոնատը նախատեսված է 500 հոգու համար: Համալիրի ծավալատարածական հորինվածքը բաղկացած է հիմանական մասնաշենքից՝ 16 հարկ, սննդի ընդունման բլոկից, դիտադահլիճից, ամբուլատոր մասնաշենքից, լողավազանից և այլն: Շենքը կառուցված է հաշվի առնելով բնական ռելիեֆը և հիմնական օրիենտացիան դեպի ծովն է: Համարները նախագծվել են ի նկատի ունենալով բարձր հարմարավետություն ապահովելու խնդիրը, ունեն անհատական լոջիաներ: Պանսիոնատի միջանցները ավարտվում են դեպի ծովը նայող տերասաներով, որոնք ընդանուր շինությանը տալիս են աստիճանաձև պրոֆիլ: Պանսիոնատի դահլիճը 350 հոգու համար է նախատեսված: Շենքի տեսանելի առանձնահատկություններն են, Իսրայելյանի մյուս աշխատանքներից տարբերվող, սակավ քանդակազարդությունը և կարկասային կոնստրուկցիաները: Բայցևայնպես, որոշակի զարդանախշերը հիշեցնում են շենքի հայկականությունը՝ շեշտելով Իսրայելյանի ձեռագիրը: Պանսիոնատը կառուցվել է Իսրայելյանի մահվանից հետո: Կառուցման գործընթացը վերահսկել է կրտսեր որդին՝ ճարտարապետ Արեգ Իսրայելյանը:

Ճակատ
Հատակագիծ
Էսքիս ինտերիերից
Դետալ
Մոտեցում
Նախորդ նյութՍբ. Սարգիս եկեղեցինՀաջորդ նյութ 1918թ. հերոսամարտի հուշարձանը Ապարանում

Վերջին ավելացումներ

Հյուսիսային պողոտայի, Կասկադի, Սարի թաղի կառուցապատման՝ Ռաֆո Իսրայելյանի տարբերակները մնացին անկատար2021
“КАМЕНЬ И ВОДА” РАФО ИСРАЕЛЯНА2021
Արամ Ղանալանյանի հարցազրույցը “Շողակաթ” հեռուստատեսությանը2020

Կատեգորիաներ

  • արդյունաբերական
  • բնակելի
  • Գրաֆիկական
  • Գրքեր
  • հասարակական
  • հոդվածներ
  • հուշեր
  • հրապարակումներ
  • ՃՁՓ
  • Նորություններ
  • տեսանյութեր

Որոնման ուղորդիչներ

qarnujury

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2008-2020 թ:
Կայքից նյութերը հրապարակելու համար պարտադիր է հղումը կայքին:

Կայքի հեղինակ` Արամ Ղանալանյան

Մենք FB-ում

https://www.facebook.com/Rafael-Israelyan-377635880880/