Ռաֆայել Իսրայելյան
  • Գլխավոր
  • ONLINE թանգարան
  • Նորություններ
  • Կենսագրություն
    • Լուսանկարներ
  • Աշխատանքներ
    • Հասարակական
    • Արդյունաբերական
    • Բնակելի
    • Ճարտ փոքր ձևեր
    • Հրապարակումներ
    • Գրաֆիկական
  • Հոդվածներ
  • Հուշեր
  • Տեսանյութեր
  • Մենք
    • Կապ
  • en_USEnglish
  • hyArmenian
  • ru_RURussian
1965

1915 թվականի Մեծ Եղեռնի Նահատակաց հուշարձանի կառուցումը

1915 թվականի Մեծ Եղեռնի Նահատակաց հուշարձանի կառուցումը
1965

Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում վեր խոյացող Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանն ուխտատեղի է ամեն մի հայի համար: Այն կառուցվել է 1968 թվականին: Ի դեպ, ինչպես վկայում է այս հուշարձանի հեղինակներից Սաշուր Քալաշյանը, եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցնելու գաղափարն առաջինն Իսրայելյանն է հայտնել ճարտարապետների միությունում ժողովի ժամանակ 1964 թվականին: Երևի քչերին է հայտնի, որ 1915 թվականի նահատակներին նվիրված առաջին հուշարձանը Խորհրդային Հայաստանում կառուցվել է 1965-ին իր Ռաֆայել Իսրայելյանի նախագծով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ՝ Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցի առիթով: 1965 թ. Հունվարին Սուրբ Ծննդյան իր ուղերձում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարում է. «Մենք պիտի աղոթենք մեր ժողովուրդի մոտ երկու միլիոն անմեղ զոհերու հոգիներուն համար և անոնց հիշատակը պիտի հավերժացնենք Հայոց քրիստոսատս այս Մայր Հողին վրա՝ մեր Մայր Տաճարի կողքին կանգնեցնելով արձան մը անմոռաց հուշի և սրբազան ուխտի…»:
Հուշարձանի հիմնարկեքի արարողությունը տեղի ունեցավ 1965 թվականի ապրիլի 24-ին: Ամիսներ անց՝ հոկտեմբերի 31-ին, Մայր տաճարի հյուսիսային ինքնատիպ հուշարձանը:
Այս հոյակապ կոթողը, որը կոչված էր մարմնավորելու հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկը՝ 1915 թվականի Մեծ Եղեռնը, իր ասիմետրիկ խմբակային խաչերի հորինվածքով, ազգային արվեստի ավանդույթների վրա հիմնված արտահայտչամիջոցներով իրոք մարմնավորեց պահանջվող գաղափարը ու դարձավ Մայրավանքի բակի անկրկնելի զարդերից մեկը: Հուշարձանի հարավային պատին փորագրվեց «Խաչքար աղօթքի եւ ուխտի, ի յիշատակ 1915 թուի ապրիլեան Եղեռնի հայ նահատակների, կառուցած 1965 թուին» արձանագրությունը, իսկ հյուսիսային ճակատին՝ «Վան, Մուսա Լեռ, Զէյթուն, Եդեսիա, Հաճըն, Մարաշ, Շապին Գարահիսար, Սարդարապատ, Սասուն» մակագրությունը՝ նվիրված վերոհիշյալ վայրերում տեղի ունեցած հերոսամարտի հիշատակին:

Հուշարձանի իրականացման մեջ մտածված է ամեն քարի մեծությունը, և չնայած անսովոր, երկարաձիգ համաչափություններին, խաչքարները օրգանապես ներգծվեցին առկա միջավայրի մեջ, ինչը հեշտ չէր՝ տեղադրել դրանք առկա բազում խաչքարերի և շինությունների կողքին, առանց խախտելու բոլոր բաղադրիչների մասշտաբը՝ սկսած Էջմիածնի զանգակատնից: Ի տարբերություն առկա խաչքարերի և Մայր տաճարի տուֆե պատերի ու քարերի, Իսրայելյանի հուշարձան-խաչքարը իրականացված է մոխրագույն բազալտից:
Երևան քաղաքում, Գաջագործների փողոցում նույնպես կանգնած է Իսրայելյանի նախագծով կառուցված Եղեռնի զոհերին նվիրված մի հուշարձան: Սա լակոնիկ, վեր ձգվող, քառանյկան ձև ունի, մոտավորապես կեսից բարձր, խիստ հանդիսավոր դիրքով կանգնած արծիվ է պատկերված: Տակը երկաթագիր արձանագրությունն է` ՌՋԺԵ:

Previous articleՀայ և էստոն ժողովուրդների բարեկամության աղբյուր-հուշարձանNext article Աղբյուր – հուշարձան Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին Գաջագործների փողոցում

Վերջին ավելացումներ

Ինքնություն․ Ինչու՞ էին նրան Ռաֆո ասում․ ո՞վ էր նա2025
Նոր ցուցադրություն Հայաստանի գինու պատմության թանգարանում. Գինին՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում2022
“Заболеть” Арменией, выставка “Родники-памятники”2021

Կատեգորիաներ

  • արդյունաբերական
  • բնակելի
  • Գրաֆիկական
  • Գրքեր
  • հասարակական
  • հոդվածներ
  • հուշեր
  • հրապարակումներ
  • ՃՁՓ
  • Նորություններ
  • տեսանյութեր

Որոնման ուղորդիչներ

qarnujury իսրայելյանիերևան

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2008-2020 թ:
Կայքից նյութերը հրապարակելու համար պարտադիր է հղումը կայքին:

Կայքի հեղինակ` Արամ Ղանալանյան

Մենք FB-ում

https://www.facebook.com/Rafael-Israelyan-377635880880/