1930–ականների սկիզբը բուռն շրջան էր Լենինգրադի Գեղարրվեստատեխնիկական բարձրագույն ինստիտուտի ուսանողների համար։ Գրեթե ամեն երեկո մենք նորից ու նորից վերադառնում էինք Գեղարվեստի ակադեմիայի հինավուրց գեղեցիկ շենքը, քայլում էինք նեղ միջանցքների քարե սալահատակի վրայով, և մեր քայլերը խուլ արձագանքում էին խավարում կորած բարձր կամարների տակ։ Անցնում էինք արվեստանոցների և նկարչական դասարանների մոտով, ուր նկարիչների, քանդակագործների ու ճարտարապետների շատ սերունդներ էին մեզ նման միատեղ նստել փայտե հասարակ նստարաններին։ Հուզախռով հավաքույթները կերպարանափոխում էին Բրյուլովի և Ալեքսանդր Իվանովի ժամանակների շունչը պահող լսարանները, լքցնում աղմուկով ու աշխույժով։ Վեճեր, քննարկումներ՝ կյանքի ու արվեստի ամենաբազմազան հարցերի շուրջ։ Իհարկե, ապագա ճարտարապետներիս նախ և աոաջ հետաքրքրում էր այն ամենը, ինչ կապված էր ճարտարապետության հետ, այս ոլորտում նոր ձևերի որոնման, ֆունկցիոնալ գեղարվեստական խնդիրները նորովի լուծելու միտումների հետ, բազմադարյան այդ արվեստում կատարվող և կատարվելիք այն փոփոխությունների հետ, որոնք կարող էին համապատասխանել սոցիալիստական նոր հասարակության կյանքի կազմակերպման պահանջներին, կարող էին հասցնել սովետական ժամանակակից ճարտարապետական ոճի ստեղծման, ինչին մենք անհամբեր սպասում էինք ու ձգտում։
Մենք՝ ցածը կուրսերի ուսանողներս, դասախոսներին լսում էինք համակ ուշադրություն դարձած՝ աշխատելով բաց չթողնել ամբիոնից հնչող և ոչ մի խոսք, որ ասում էին ավագ ընկերները՝ արդեն ճանաչված այդ հռետորները, ակադեմիական տեսաբանները, որոնց ելույթները հաճախ ընդմիջվում էին հենց իրենց՝ «տեղական» բանաստեղծների ոտանավորներով։
Խռովահույզ կյանքի, գաղափարների փոփոխման այս մթնոլորտում հայտնվեց մի նոր ընկեր, որ մեզ մոտ էր եկել ուսումնական տարվա կեսին և միանգամից նստել երկրորդ կուրսում։ Մինչ այղ եղել էր մոսկովյան ՎԽՈԻՏԵՄԱՍ-ում, ծանոթ էր Անդրկովկասի նկարչական դպրոցներին և, միաժամանակ, մարդամոտ էր բնավորությամբ, ուստի և մեկեն մտավ մեր շրջապատը։ Միջահասակ էր, բայց վայելուչ ու համաչափ կազմվածքի շնորհիվ ազդու տպավորություն էր թողնում։ Աչքի էր ընկնում նաև բարակ բեղիկներով՝ անսովոր այն ժամանակվա Լենինգրադի համար։ Բարակ գոտու տակ կիպ հավաքված վերնաշապիկը, չնայած գրեթե միշտ բաց օձիքին, նրան կանոնավոր, զինվորական ձիգ ու հավաք տեսք էր տալիս։ Ռաֆո Իսրայելյանն էր այդ նոր ընկերը, նա, որ իր աոաջին իսկ նախագծերից ապշեցրեց մեզ արտահայտիչ կոմպոզիցիաներով, ձևերի համարձակ կիրառումով, որ այն ժամանակ նոր էին մուտք գործում ուսանողական աշխատանքների մեջ՝ երկհարյուրամյա Գեղարվեստի ակադեմիայի դասական ավանդույթների փփոխման շրջանում։
Այն ժամանակ արդեն, տասնամյակներ առաջ, սկսվեց նրա ստեղծագործական կյանքը, կյանքը մի մարդու, որ միշտ ձգտում էր արարել նորը, միշտ զգում էր իր պատասխանատվությունը մարդկանց առջև, հայրենիքի առջև։ «Հիշխր, որ ապրում ես ոչ թե ինքդ քեզ, այլ մարդկանց համար, քանզի դու նրանց ես պարտական քո գոյությամբ և պարտավոր ես ծառայել ժողովրդին քո ստեղծագործությամբ։ Սա բարձրագույն պատիվ է նրանց համար, ովքեր մտածում ու աշխատում են ազնվաբար»,— գրել է նա 1939 թ. Նամակներից մեկում։ Անկարելի է կասկածել այս տողերի անկեղծությանը, քանի որ դրանց հեղինակն իր համոզմունքին ծառայեց անձնուրացաբար ու անվերապահորեն, այդ գործին անմնացորդ նվիրելով իր ամբողջ կյանքը։
Հարազատ ժողովրդին, հայրենի եբկրին ծառայելու ազնիվ ցանկությունը Ռաֆոյի համաը բնական ու օրգանական էր, նրա գիտակցության և էության մեջ էր վաղ երիտասարդությունից, և այդ մղումով նա առաջնորդվեց իբ գիտակցական կյանքի առաջին իսկ քայլերից։ Այսպես, ուսանողական շինարարական պրակտիկայի համաը տեղ ընտրելիս նա ձգտում էր գնալ միայն Հայաստան, ուզում էր անհապաղ տեսնել, թե ինչպե՛ս և ի՛նչ նյութերով են կառուցում իր հայրենի երկրում, ուզում էր իմանալ, թե ի՛նչ առանձնահատկություններ ունի երկաթբետոնը, ինչպե՛ս կարելի է այն զուգորդել քարի հետ։ Նա մեկնեց Ղարաքիլիսա (Կիրովական), բայց բավաբաբություն չստացավ, այդ տարիներին այնտեղ շինարարական շատ թե քիչ հետաքրքիր աշխատանքներ չէին կատարվում, նոր տեխնիկա կամ նոր կոնստրուկցիաներ չէին կիրառվում։ Ստիպված եկավ Երեվան, ուր այդ ժամանակ՝ երեսնական թվականներին, բուռն շինարարություն էր ծավալվում։ Նորի արարման այն մթնոլորտը, որի մեջ ապրում էին, իր խոսքով ասած, «Երևանի՝ խաղողի ու փոշու այդ քաղաքի» մարդիկ, հիացրեց ու խանդավառեց նքան. «Այդ զարհուրելի, մղձավանջային փոշին ուղղակի դժբախտություն է Երևանի բնակիչների համար։ Բայց, փոխարենը, խաղողն ու էնտուզիազմը ամենաանհըաժեշտ, ամենապարտադիը, ամենասովոըական բաներն են նրանց համար» (1931 թ. հոկտեմբերի 5-ի գրած նամակից):
Վաղուց արդեն Երևանը դարձել էր Սովետական եըկրի ամենագեղեցիկ ու բարեկարգ քաղաքներից մեկը, բայց առաջվա պես անփոփոխ էր մնացել սերը քաղաք֊խորհրդանշանի հանդեպ, սեր, որ ծնունդ էր առել Ռաֆոյի մեջ դեռ երիտասարդ հասակում. «Եբևանն ինձ համար այժմ ամեն ինչ է, հոգով կապված եմ նրա ամեն քարին», այս սրտաբուխ խոսքերը նա գրել է 1939-ի իր մի նամակում։
Քիչ է ասել, թե Ռաֆայել Իսրայևլյան իր ամբողջ կյանքը նվիրաբերել է հայրենի երկրի, հարազատ ժողովրդին. դա ամենքին է հայտնի, և դրա համար նա արժանացել է համընդհանուր ճանաչման ու երախտագիտության. նա իր ամեն օրը և ամեն ժամը նվիրաբերում էր մարդկանց, բազմակողմանի միտքն ու շռայլ հոգին բաշխում մասնիկ առ մասնիկ՝ համահավասար կրքոտությամբ ձգտելով իրեն արտահայտել և մոնումենտալ քարաշեն կառույցներում, և դրանց աննշան թվացող մանրամասներում, և կենցաղային առարկաների գծանկարներում, և գունանկար էտյուդներում, և գրաֆիկայում, գրքի նկարազարդումներում ու գլխազարդերում։ Բայց քիչ էր համարում տեսանելի կերպարների հարստությունը և հարկ էր զգում իր մտքերը, խոհերը, դատողությունները հաղորդել գիտական հոդվածների ձևով, և կարծես սրանցով էլ հագուրդ չստացած՝ գեղարվեստական վառ ոճով ակնարկներ էր գրում։ Ստեղծագործելու ամեն ձև ու տեսակ կյանքը բացահայտելու բնական պահանջ էր նրա համար։ Այդպիսին էր նա ի սկզբանե և այդպիսին մնաց մինչև իր կյանքի վերջին օրերը։
Մոնումենտալիզմը նրա բնորոշ հատկանիշն ու կոչումն էր։ Կենսուրախ աշխարհազգացողության հետ մեկտեղ, այդ բանը որոշակիորեն արտահայտվեց 1934-ին Իսրայելյանի արած դիպլոմային նախագծում։ Ռաֆոն այս աշխատանքն էլ սովորականի պես ավարտեց ժամկետից շատ շուտ. մինչև հանձնումն ահագին ժամանակ կար, և այդ ընթացքում նա կառույցի առանձին մասերի գծագրերի մի ամբողջ շարք հավելեց՝ արված կոլորիտի սուր զգացողությամբ և մեծ ֆանտազիայով։ Ինչպես ինտերյերի, այնպես էլ ճակատների վառ, հյութեղ գույները, ձևերի ու կոմպոզիցիաների ինքնատիպ լուծումը այս աշխատանքի հատկանիշներն էին։
«Դու գիտես, ոք ես հոգով սիրում եմ մեր դարը, շեշտակի, անկրկնելի նոր խոսքը, բսյց բնավ ընդօրինակումը»,–գրել է նա 1962 թ. դեկտեմբերի 25-ի իր նամակում։ Սա նրա կյանքի հավատամքն էր, որով նա մերժում է կեղծ ու անխոհեմ փոխառնումը այն ամենի, ինչ մոդայական է և անցողիկ։ Վարպետի ստեղծագործությունն իսկ դրա հաստատումն էր. նրա յուրաքանչյուր գործը, սկսած թղթի վրա արված մի քանի գծից մինչև հայրենի քաղաքի վրա հառնող փառահեղ մոնումենտը, արտասովոր է, ինքնասփոփ և եթե ինչ-ինչ աղերսնեը ունի, ապա միայն և միայն ժողովրդական արվեստի միշտ կենդանի ու ճոխ ավանդույթների հետ, որ այնպես նրֆորեն զգում ու խորապես ընկալում էր վարպետը՝ իր էությունը դարձնելու աստիճան։ «Ես գնալով ավելի ու ավելի եմ տարվում ժողովրդական ստեղծագործությամբ։ Սա ինչ-ոը անբուժելի հիվանդություն է, որ արագորեն տարածվում է իմ ամբոդջ մարմնում» (1954 թ. հունիսի 30-ի նամակից)։
Երևանում ու շրջակայքում նրա ստեղծած շատ ու շատ կառույցների մեջ առանձնանում են ուրվանկարի կատարյալ դասական հստակությամբ աչքի ընկնող հոյակապ ջրանցույց կամուրջը (աքվեդուկ) Հրազդան գետի վրա, «Արարատ» տրեստի նշանավոր մառանները, որոնց ինքը սիրով «մայրաքաղաքի կենտրոնում հաստատված գինու միջնաբերդ» էր ասում, Զվարթնոցի ուղենիշը, որ հեղինակն իր լավագույն աշխատանքն էր համարում և, վերջապես, Սարդարապատի ճակատամարտի զբոսայգի-հուշարձանը։
Այժմ, երբ աչքի առջևով անցնում է ճարտարապետի ամբողջ ուղին, կարելի է միայն նախանձել, թե ինչ արգասավոր, ի՜նչ մեծ ու բովանդակալի կյանք է ապրել նա։ Կյանք, որ իր ետևից թողել է քարից ու բետոնից մարմնավորված գեղեցիկ ու առողջ «զավակների» մի ամբողջ սերունդ, որ դարեր պիտի ապրեն՝ իբրև հայրենի երկրի, հայրենի տան զարդն ու պարծանքը։ Եվ երախտագիտության խոր զգացումով երկար պիտի հիշեն սերնդագործողին բոլոր-բոլոր նրանք, ովքեր ճանաչել են կամ պարզապես հանդիպել դիպել նրան՝ Վարպետին ու Մարդուն։
Այո, հիրավի նոր ժամանակների, թերևս ավեյի ճիշտ կլինի ասել՝ ապագա հասարակության մարդ էր Ռաֆայել Իսրայելյանը։ Նա որդիական նվիրվածությամբ սիրում էր իր Հայաստանը, իր ժողովրդին, բայց այդ սուրբ զգացմունքը բնավ չէր խանգարում, որ սիրեր նաև մեր երկրի, աշխարհի մյուս ժողովուրդներին։ Բարեկամական սերտ կապերը, որ չափից դուրս լայն էին մեկ մարդու համար, նրան մերձեցնում էին Սովետական Միության տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների, տարբեր քաղաքների բնակիչների հետ։ Դառն ու ծանր է զգալ նրա կորուստը, կորուստը ոչ միայն մեծ ճարտարապետի, այլև զգայուն բարեկամի, մարդու, որ միշտ օգնում էր իմաստուն խորհուրդներով, օգնում հենց իր կենսասիրությամբ, ավյուն ու հաստատակամություն սերմանում՝ այնքան անհրաժեշտ կյանքի դժվար պահերին։
Սվյատոսլավ Ագաֆոնով