Կայքի հեղինակ, համակարգող

Արամ Ղանալանյան

Մեծերի թողած ժառանգությունն է կերտում ազգի դեմքն ու կերպարը, ինքնագիտակցությունը, տարբերում մի ազգը մյուս ազգերից

Հեղինակի ուսումնասիրության և կայքի ստեղծման ընթացքում կատարվել են՝ Բնապայմանների հետզոտություն, հետազոտվել, չափագրվել, լուսանկարահանվել են Ռ. Իսրայելյանի հեղինակած ճարտարապեկան կոթողները, հուշարձանները: Տեղեկություններ են հավաքվել, գրանցվել Իսրայելյանի հետ անձնական շփում ունեցած անձանցից, ընտանիքի անդամներից: Աղբյուրների ուսումնասիրություն: Հետազոտվել են Ռ. Իսրայելյանի անձնական արխիվում, ճարտարապետական հիմնարկներում և թանգարաններում գտնվող գրաֆիկական, նախագծային նյութեր, արխիվային փաստաթղթեր, հրապարակված նյութեր, հոդվածներ պարբերական մամուլից, համացանցում գտնվող տեղեկություններ: Ճարտարապետական վերլուծություն: Իրականացվել է նախագծերի հետազոտում. հասարակական, բնակելի, արդյունաբերական, ճարտարապետական փոքր ձևեր հանդիսացող կառույցների, կիրառական արվեստի նմուշների, գրաֆիկական և ակվարելային գեղանկարների ուսումնասիրություններ, լուսանկարահանում, կատարվել են գրաֆիկական աղյուսակներ, կատարվել է բոլոր կառուցված շինությունների քարտեզագրում համաշխարհային, Հայաստանի և Երևան քաղաքի քարտեզների վրա, ինչպես նաև տրվել դրանց նկարագրությունը: Բնօրինակային հետազոտությունների հիման վրա, ստեղծվել են տիպաբանական աղյուսակներ, կատարվել է շինությունների դասակարգում և համակարգում: Բոլոր շինությունները դասակարգված են իրենց տիպաբանական պատկանելությամբ, ժամանակագրական սկզբունքով, գտնվելու վայրով: Համեմատական վերլուծության մեթոդը օգտագործվել է ընդգծելու համար Իսրայելյանի ճարտարապետական լուծումների առանձնահատկությունները իր ժամանակակիցների և հետագա ճարտարապետների և ճարտարապետական ուղղություններից լուծումներից:​

Ցիտատ

«Մեծերի թողած ժառանգությունն է կերտում ազգի դեմքն ու կերպարը, ինքնագիտակցությունը, տարբերում մի ազգը մյուս ազգերից​…»

Կենսագրություն

Ծնվել է 1990 թվականին Երևան քաղաքում։

Տվյալներ

Գործունեություն
Ձեռնարկատիրական գործունեության ղեկավարում, ադմինիստրատիվ գործունեության։

Պաշտոն / հաստիք
Կայքի հեղինակ, համակարգող

Ծննդավայր
Երևան

Տարեթիվ
29.12.1990