Ռաֆայել Իսրայելյան
  • Գլխավոր
  • ONLINE թանգարան
  • Նորություններ
  • Կենսագրություն
    • Լուսանկարներ
  • Աշխատանքներ
    • Հասարակական
    • Արդյունաբերական
    • Բնակելի
    • Ճարտ փոքր ձևեր
    • Հրապարակումներ
    • Գրաֆիկական
  • Հոդվածներ
  • Հուշեր
  • Տեսանյութեր
  • Մենք
    • Կապ
2020

Հանդիպում ՀՀ քաղաքաշինության կոմիտեում

Հանդիպում ՀՀ քաղաքաշինության կոմիտեում
2020

ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի պատվին մայրաքաղաքում հուշարձան տեղադրելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել քննարկում: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, ՀՀ Վաստակավոր Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը լսել են Ճարտարապետներ Հայկ Ասատրյանի, Արեգ Ասրաբյանի, Ռաֆայել Իսրայելյանի ընտանիքի ներկայացուցիչ, Իսրայելյանի թոռան՝ Արամ Ղանալանյանի առաջարկությունները և կիսվել մասնագիտական կարծիքներով։ Ճարտարապետներ Հայկ Ասատրյանն ու Արեգ Ասրաբյանը Վարպետի հիշատակը հավերժացնող երկու նախագիծ են ներկայացրել։
Հիշեցնենք, որ Սարյան 7 հասցեում՝ Իսրայելյանի տունը, որը կառուցվել էր նրա իսկ ձեռքով, և ուր նա բնակվել է 1938-1973թթ.-ին, ցավոք 2011թ.-ին քանդվեց։ Դա մեծ կորուստ էր, ուստի Ճարտարապետ Հայկ Ասատրյանն առաջարկում է տուֆե հուշաքարի տարբերակ, որով կհավերժանա այդ վայրում ճարտարապետի ապրելու և ստեղծագործելու փաստը։ Ճարտարապետ Արեգ Ասրաբյանն իր ներկայացրած տարբերակով առաջարկել է բազալտե հուշակոթող կանգնեցնել Սայաթ Նովա 14 հասցեում բնակելի տան դիմաց` հիմք ընդունելով Ռաֆայել Իսրայելյանի մեծ ոգևորությունը և սերը դեպի Մեծ Աշուղը, և նրա անունը կրող փողոցը։ Երկու նախագծերն էլ իրենց կատարումով հոգեհարազատ էին Մեծ Վարպետի ձեռագրին և ոճին։
Հարկ է նշել, որ և՛ Հայկ Ասատրյանը, և՛ Արեգ Ասրաբյանը վերոնշյալ առաջարկները կատարել են՝ Մեծ Ճարտարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու մղումով և անհատույց։
Ներկաները միանշանակ ողջունեցին ճարտարապետների նվիրական նախաձեռնությունը։ Արամ Ղանալանյանը Իսրայելյան ընտանիքի անունից երախտիքի խոսք հայտնեց և երկու գաղափարների իրականացմանն էլ հավանություն տվեց։
Երևանի քաղաքապետարանի և ճարտարապետական հանրության մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու նպատակով առաջարկվեց ներկայացնել կոթողների տեղադրման գրաֆիկական մանրամասներ և ֆինանսական հիմնավորումներ։

Նյութի սկզբնաղբյուր․․․

Նախորդ նյութԻվան ԲովտՀաջորդ նյութ Մի հուշարձանի պատմություն

Վերջին ավելացումներ

Նոր ցուցադրություն Հայաստանի գինու պատմության թանգարանում. Գինին՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում2022
«Заболеть» Арменией, выставка «Родники-памятники»2021
Մայր տաճարի Ավագ սեղանի էսքիզները2021

Կատեգորիաներ

  • արդյունաբերական
  • բնակելի
  • Գրաֆիկական
  • Գրքեր
  • հասարակական
  • հոդվածներ
  • հուշեր
  • հրապարակումներ
  • ՃՁՓ
  • Նորություններ
  • տեսանյութեր

Որոնման ուղորդիչներ

qarnujury իսրայելյանիերևան

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2008-2020 թ:
Կայքից նյութերը հրապարակելու համար պարտադիր է հղումը կայքին:

Կայքի հեղինակ` Արամ Ղանալանյան

Մենք FB-ում

https://www.facebook.com/Rafael-Israelyan-377635880880/