Ճարտարապետության թանգարանում օրերս բացվեց Ռաֆայել Իսրայելյանի աղբյուր — հուշարձանների «Քար ջուր» ցուցահանդեսը։
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«КАМЕНЬ И ВОДА» РАФО ИСРАЕЛЯНА
Հեղինակ: Տիգրան Միրզոյան 18 сентября в ереванском Музее-институте архитектуры...
ԿարդալԱՐԱՄ ՂԱՆԱԼԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
Ինչպես ներկաներից շատերի է հայտնի սույն տարվա սեպտեմբերին Ռաֆայել Իսրայելյանի աշխատանքների արխիվը հանձնեցի Հայաստանի ճարտարապետության թանգարանին։ Սույն իրադարձությունը նշանակալի է մի քանի կարևոր դրույթներով։
Առաջին հերթին կանգնած էր Իսրայելյանի ժառանգությունը ֆիզիկապես պահպանելու հարցը, նրա պահպանությունը ջերմակլիմայական ճիշտ պայմաններում իրականացնելը։
Երկրորդը, իմ խորին համոզմամբ, ոչ պակաս կարևոր դրույթը արխիվի հանձնում էր պետությանը, որի միջոցով, վերամբարձ չհնչի, հայությանը։ Չենք կասկածում, որ ազգի Մեծերի գերակշիռ մասը՝ եթե ոչ բոլորը, արարել և ստեղծագործել են ողջ ազգի, հաճախ նաև մարդկության համար՝ անմար արժեքներ թողնելով հետագա սերունդներին։ Նման ծավալի և մշակութային արժեք ներկայացնող արխիվներն ու մտավոր ժառանգությունները չեն կարող պատկանել սոսկ դրանց հեղինակների ընտանիքներին կամ ժառանգներին, առավել ևս այնպիսի մշակութային գործչի, որը ողջ կյանքը նվիրել է Հայրենիքին։ Չափազանց ցանկալի կլիներ այս պատերի ներքո տեսնել նաև այլ Մեծ ճարտարապետների գործեր, իհարկե առաջին հերթին հանճարեղ Թամանյանի գործերը, որոնց տեսնելու, դրանցից ոգեշնչվելու և ուսուցանվելու հնարավորությունից այսօր զրկված ենք։ Հետագա պետական կամ մասնավոր միավորների գործունեությունը ցույց կտա Իսրայելյանի առանձին կամ մի քանի ճարտարապետի համատեղ թանգարան կիրականացվի թե ոչ, ժամանակին կային այդպիսի մտադրություններ, որոնք չիրականացվեցին։ Այս պարագայում իհարկե ճարտարապետի արխիվը կհանգրվանի անհատական թանգարանում։
Հաջորդը, որ նույնպես շատ էական նշանակություն ունի դա վնասված, մաշված նմուշների ռեստավրացիան է, որը թանգարանի տնօրեն՝ պարոն Մարկ Գրիգորյանի մտահաղացումն է և ձեռնամուխ լինելը։ Սրա իրականացումը հանձնվելու է Մաշտոցյան Մատենադարանին։
Արխիվի հանձնումը ճարտարապետության թանգարանին թույլ տվեց այս և հետագա ցուցահանդեսների իրականացումը, Իսրայելյանի ժառանգության հանրահռչակումը, մասնագիտական նոր սերնդերի ուսուցանման մեջ ներգրավումը։
Մյուս էական դրույթը արխիվի թվայնացումն է, որով ինտենսիվ զբաղված է թանգարանի աշխատակազմը։ Ինչպես վերջին զարգացումներն են ցույց տալիս բոլոր միտումները ուղղված են լայն հասարակություններին թվային հասանելիություն ապահովելուն։ Զորօրինակ կորոնավիրուսային համաճարակի պայմաններից ելնելով համացանցային ինֆորմատիվ նյութի օգտագործման բազմակի ավելացումը։ Այս համատեքստում կուզեմ նշել, որ Իսրայելյանին նվիրված կայք ստեղծել էր տողերիս հեղինակը դեռ հեռավոր 2008 թվականին, երբ շատ քիչ մշակութային բնագավառի Մեծերի կայքեր կային։ Տարիների ընթացքում կայքը շատ համալրվեց, իսկ այս տարվա մայիս-հունիս ամիսներին ավարտեցի չափազանց ծավալուն նոր տարբերակի իրականացում, որի նյութերի առատությամբ քիչ նմանօրինակ կայքեր կարող են ոտք մեկնել։ Նյութրի վերջնական թվայնացումից հետո կայքում կավելացվի օնլայն-թանգարան բաժին և հասանելի կլինի համացանցից բոլոր օգտվողներին բացարձակապես անվճար։ Ներկաների համար նշեմ նաև, որ բացի նախկին rafaelisraelyan . com-ից կայքը հասանելի է նաև risraelyan . com նոր դոմեյնով: Կայքի վերջին տարբերակում կարող եք գտնել՝
· Աշխատանքների ժամանակագրական ցանկ
· Աշխատանքները ըստ ճարտարապետական տիպաբանական տեսակի
· Իսրայելյանի հոդվածները
· Հոդվածներ Իսրայելյանի մասին
· Կարղ եք ներբեռնել (քաշել) Իսրայելյանի մասին գրքեր PDF ֆորմատով
· Ծանոթանալ կենսագրությանը
· Դիտել նրա մասին պատրաստված տեսաֆիլմեր և հաղորդումներ, հարցազրույցներ
· Կարդալ Իսրայելյանի ժամանակակիցների հուշերը իր մասին
· Կայքը մշտապես համալրման մեջ է, թվայնացվում են նոր տեքստային և պատկերային նյութեր և համալրում կայքի քոնթենթը
Եզրափակելով այն դրույթների շարքը, որոնցով կարևորեցինք արխիվի թանգարանին հանձնումը, ուզում եմ առանձնահատուկ կարևորել թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանի և տիկին Անուշ Տեր-Մինասյանի բացառիկ նվիրումը այս գործընթացին, Իսրայելյանի ժառանգությանը, ամեն մի հանձնված թղթի կտորին։ Նման նվիրում գործին, ամեն գծագրի իրական արժեքի ու կարևորության գիտակցում և արժևորում, որին ականատես եղա արխիվի հանձնումից ցայսօր այլ բառով քան հուզիչ չեմ կարող բնորոշել։ Անվիճելի է այն իրողությունը, որ այս ողջ գործընթացը տեղի չեր ունենա վերը նշված անձանց բացակայության դեպքում։ Խոնարհում և շնորհակալություն արված և արվելիք տիտաական աշխատանքի համար։ Շնորհակալ եմ նաև թանգարանի աշխատակազմից շատ ջերմ և պատասխանատու աշխատանքի համար։
Ավարտելով խոսքս կուզեմ շնորհակալագրեր հանձնել մի շարք անձանց, որոնց նվիրումն ու ջանքերը Իսրայելյանի ժառանգության լուսաբանմանը, պահպանմանը, հանրահռչակմանը անուրանալի են։
- Մարկ Գրիգորյան
- Անուշ Տեր-Մինասյան
- Արեգ Ասրաբյան
- Դավիթ Ստեփանյան
- Ավետ Մովսեսյան
- Սոնա Ազարյան
- Մարիամ Մանուկյան
- Կարեն Բալայան
- Տիգրան Միրզոյան
- Արտեսմ Սադոյան