Ռաֆայել Իսրայելյան
  • Գլխավոր
  • ONLINE թանգարան
  • Նորություններ
  • Կենսագրություն
    • Լուսանկարներ
  • Աշխատանքներ
    • Հասարակական
    • Արդյունաբերական
    • Բնակելի
    • Ճարտ փոքր ձևեր
    • Հրապարակումներ
    • Գրաֆիկական
  • Հոդվածներ
  • Հուշեր
  • Տեսանյութեր
  • Մենք
    • Կապ
2020

Պատմական իրադարձություն. Ռ. Իսրայելյանի արխիվը ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտում է ամբողջացվել

Պատմական իրադարձություն. Ռ. Իսրայելյանի արխիվը ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտում է ամբողջացվել
2020

Ռաֆոյի (Ռաֆայել Իսրայելյան) արխիվն ու ստեղծագործական ժառանգությունը Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտում են։
Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արխիվի հանձնումը իհարկե պատմական իրադարձություն է, որն իրականություն է դարձել Իսրայելյան ընտանիքի եւ առաջին հերթին թոռան՝ Արամ Ղանալանյանի ջանքերով։
Ռաֆայել Իսրայելյանի արխիվը հասանելի կլինի հանրության եւ մասնագիտական շրջանակների համար՝ նմուշների հետ համապատասխան աշխատանք կատարելուց հետո. «Այս արխիվը մեծ նշանակություն ունի 20-րդ դարի ճարտարապետական պատմության, ինչպես նաև հետագա սերունդների համար, և այսօր հիանալի հնրավորություն է ընձեռնվել տեսնելու, ուսումնասիրելու և ավելի լավ պատկերացնելու մեր ճարատարապետության անցյալը, ներկան և ապագան», — ասել է Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը։
Արխիվի հանձնման արարողությանը ներկա է գտնվել նաեւ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը. «Գնահատում եմ իրականացվող մեծ աշխատանքը՝ ճարտարապետական հանրության շրջանում համագործակցային ջերմ մթնոլորտ ձևավորելու, ձեռք բերված վստահության համար։ Սա պատմական իրադարձություն է՝ Ռաֆայել Իսրայելյանի ստեղծագործական ժառանգության նշանակությունը անգնահատելի է, ինչպես հնարավոր չէ գերագնահատել իր արխիվը թանգարանին փոխանցելու փաստը»,-նշել է կոմիտեի ղեկավարը:
«Համոզված եմ,- գրել է ֆեյսբուքում Ռաֆո Իսրայելյանի թոռ Արամ Ղանալանյանը, — որ մեծերը արարում են իրենց երկրի, ժողովրդի, մարդկության համար, և իրենց ժառնգությունը ողջ ազգինն է և ոչ անմիջական ժառանգներինը։ Պապս չափազանց շատ է սիրել իր երկիրը և արել ամեն ինչ նրան ծառայելու համար»։
Դժվար է ինչ-որ բան ավելացնել այս խոսքերին:

Նյութի սկզբնաղբյուր․․․

Նախորդ նյութПАМЯТЬ - МАТЬ АРМЕНИЯՀաջորդ նյութ Ջուրն ու քարը՝ ոգեշնչման աղբյուր

Վերջին ավելացումներ

Նոր ցուցադրություն Հայաստանի գինու պատմության թանգարանում. Գինին՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում2022
«Заболеть» Арменией, выставка «Родники-памятники»2021
Մայր տաճարի Ավագ սեղանի էսքիզները2021

Կատեգորիաներ

  • արդյունաբերական
  • բնակելի
  • Գրաֆիկական
  • Գրքեր
  • հասարակական
  • հոդվածներ
  • հուշեր
  • հրապարակումներ
  • ՃՁՓ
  • Նորություններ
  • տեսանյութեր

Որոնման ուղորդիչներ

qarnujury իսրայելյանիերևան

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2008-2020 թ:
Կայքից նյութերը հրապարակելու համար պարտադիր է հղումը կայքին:

Կայքի հեղինակ` Արամ Ղանալանյան

Մենք FB-ում

https://www.facebook.com/Rafael-Israelyan-377635880880/