- МЫ ОБЯЗАНЫ СОХРАНИТЬ ПАМЯТЬ О МАСТЕРЕ НАВСЕГДА

ՄԵՆՔ

Արամ Ղանալանյան կայքի հեղինակ, համակարգող

Մենք կանգնած ենք Ռաֆայել Իսրայելյանի ժառանգության հանրահռչակման պահպանման փոխանցման կառուցուման ուսուցանման գործում

«Այսօր արդիական են դարձել տեղեկատվական տեխնոլոգիաները, համացանցը հանդիսանում է ինֆորմացիայի տարածման ամենահզոր եւ ամենամասսայական միջոցը: Հենց սրանից դրդված ես ձեռնամուխ եղա ստեղծելու այս կայքը: 2008 թվականին երբ պետք է նշվեր Վարպետի հարյուրամյա հոբելյանը առաջարկեցի ստեղծել կայքը, առաջարկս համաձայնության արժանացավ «Ժողվրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան» հ/կ անդամների և ընտանիքի անդամների կողմից: Դրանից հետո ես ձեռնամուխ եղա սույն մտահաղացման իրագործմանը: 2008 թվականից պատրաստեցի կայքի մի քանի տարբերակներ` հագեցնելով այն ինչպես նյութերով, այնպես էլ ծրագրային ապահովմամբ: Աշխատանքներ դեռ շատ կան, քանզի թվում է թե անսպառ է Մեծ ճարտարապետի արխիվը եւ գործունեությունը, օրեցօր նոր նյութեր են հայտնաբերվում, որոնք եւ պարտավորվում եմ ներկայացնել հանրությանը: Կայքը ուղղված է՝ վերլուծել Իսրայելյանի ճարտարապետական աշխատանքները, հայտնաբերել և մշակել բոլոր կառուցված և էսքիզային նախագծերը, մշակել աշխատանքների ներկայացման մոդելային համակարգ, էլեկտրոնային կայքի տարբերակ: Համացանցային կայքի խնդիրները՝
• Ներկայացնել Իսրայելյանի կյանքի և գործունեության մինչ այժմ չլուսաբանված էջերը:
• Իսրայելյանի կատարած աշխատանքների հանրությանը լայնորեն հայտնի ստեղծագործությունների պլագիատի և վերագրումների բացահայտումը:
• Վերլուծել և ցուցակագրել Իսրայելյանի չկառուցված շինությունները:
• Ներկայացնել Իսրայելյանի գրավոր ժառանգության այն մասը, որը արդիական է նաև այսօր: Հայտնի են թվով շուրջ ութսունից ավել հոդված և հրապարակում տարբեր տպագիր հրատարակություններում և թերթերում: Կան նաև չհրապարակված ուշագրավ նյութեր:
• Ներկայացնել թվային ֆորմատով Իսրայելյանի անձնական արխիվը:
• Կազմել Իսրայելյանի անձնական արխիվի դասակարգումը, կատարել մշակում, փաստաթղթագրում, հետագայում թանգարանի ստեղծման կամ ճարտարապետության թանգարանում համապատասխան էքսպոզիցիայի մշակման դեպքում ցուցադրելու և պահպանելու համար: Հեղինակի ուսումնասիրության և կայքի ստեղծման ընթացքում կատարվել են՝ Բնապայմանների հետզոտություն, հետազոտվել, չափագրվել, լուսանկարահանվել են Ռ. Իսրայելյանի հեղինակած ճարտարապեկան կոթողները, հուշարձանները: Տեղեկություններ են հավաքվել, գրանցվել Իսրայելյանի հետ անձնական շփում ունեցած անձանցից, ընտանիքի անդամներից: Աղբյուրների ուսումնասիրություն: Հետազոտվել են Ռ. Իսրայելյանի անձնական արխիվում, ճարտարապետական հիմնարկներում և թանգարաններում գտնվող գրաֆիկական, նախագծային նյութեր, արխիվային փաստաթղթեր, հրապարակված նյութեր, հոդվածներ պարբերական մամուլից, համացանցում գտնվող տեղեկություններ: Ճարտարապետական վերլուծություն: Իրականացվել է նախագծերի հետազոտում. հասարակական, բնակելի, արդյունաբերական, ճարտարապետական փոքր ձևեր հանդիսացող կառույցների, կիրառական արվեստի նմուշների, գրաֆիկական և ակվարելային գեղանկարների ուսումնասիրություններ, լուսանկարահանում, կատարվել են գրաֆիկական աղյուսակներ, կատարվել է բոլոր կառուցված շինությունների քարտեզագրում համաշխարհային, Հայաստանի և Երևան քաղաքի քարտեզների վրա, ինչպես նաև տրվել դրանց նկարագրությունը: Բնօրինակային հետազոտությունների հիման վրա, ստեղծվել են տիպաբանական աղյուսակներ, կատարվել է շինությունների դասակարգում և համակարգում: Բոլոր շինությունները դասակարգված են իրենց տիպաբանական պատկանելությամբ, ժամանակագրական սկզբունքով, գտնվելու վայրով: Համեմատական վերլուծության մեթոդը օգտագործվել է ընդգծելու համար Իսրայելյանի ճարտարապետական լուծումների առանձնահատկությունները իր ժամանակակիցների և հետագա ճարտարապետների և ճարտարապետական ուղղություններից լուծումներից:

ՄԵՆՔ ԵՆՔ

Арам Ганаланян

Կայքի հեղինակ, համակարգող

Կարեն Բալյան

Ճարտարապետեւթյան դոկտոր