Ռաֆայել Իսրայելյան
  • Main
  • ONLINE museum
  • News
  • Biography
    • Photos
  • Projects
    • Public
    • Industrial
    • Residential
    • Small architectural forms
    • Publication
    • Graphical
  • Articles
  • Memoirs
  • Videos
  • We
    • Contacts
  • en_USEnglish
  • hyArmenian
  • ru_RURussian
2015

Կայացել է Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության «Հայկական պար և հայկական ճարտարապետություն» միջոցառումը

Կայացել է Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության «Հայկական պար և հայկական ճարտարապետություն» միջոցառումը
2015
Դեկտեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության (ՃՃՀԱ) «Հայկական պար և հայկական ճարտարապետություն» միջոցառումը, որի շրջանակներում կայացավ ճարտարապետ Դավիթ Ստեփանյանի «Հայերեն խոսող հուշարձաններ» գրքի շնորհանդեսը: Գրքի անգլերեն տարբերակը տպագրվել է ՃՃՀԱ-ի և հայերեն տարբերակը՝ «ԿԱՅԹ» արվեստի զարգացման նախաձեռնության աջակցությամբ: Ժողովածուն նախատեսված է լինել շարունակական և սա առաջին հատորի տպագրությունն է, որը բացի հայկական շրջանակներից, ուղղված է նաև օտարազգի մասնագետներին` նպատակ ունենալով նպաստել հայկական ճարտարապետական ժառանգության մասին իրազեկման բարձրացմանը: Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը: Ողջույնի խոսքերով հանդես եկան Հայաստանի ճարտարապետների միավորման նախագահ Մկրտիչ Մինասյանը և Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության համանախագահ Գոհար Թութունջյանը: Ներկայացվեցին անվանի հայ ճարտարապետներ Ռաֆայել Իսրայելյանի, Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի ստեղծագործության վերլուծությունները, եղան բանախոսություններ: Միջոցառումը շարունակվեց ազգային պարերի բաց դասով, իսկ ամենաակտիվ մասնակիցներին հանձնվեցին նվերներ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/12/11/638825/
Previous articleՍարդարապատում նշվել է Ռաֆայել Իսրայելյանի ծննդյան 105-ամյակըNext article Ռ. Իսրայելյանի անվան ճարտ. թանգարանի նախագիծ

Վերջին ավելացումներ

Ինքնություն․ Ինչու՞ էին նրան Ռաֆո ասում․ ո՞վ էր նա2025
Նոր ցուցադրություն Հայաստանի գինու պատմության թանգարանում. Գինին՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում2022
“Заболеть” Арменией, выставка “Родники-памятники”2021

Կատեգորիաներ

  • industrial
  • residential
  • Graphical
  • Գրքեր
  • հասարակական
  • հոդվածներ
  • հուշեր
  • հրապարակումներ
  • ՃՁՓ
  • News
  • տեսանյութեր

Որոնման ուղորդիչներ

qarnujury իսրայելյանիերևան

© All rights reserved 2008-2025y.
A link to the website is required to publish materials from the website.

Author: Aram Ghanalanyan

We on FB

https://www.facebook.com/Rafael-Israelyan-377635880880/