Ռաֆայել Իսրայելյան
  • Main
  • ONLINE museum
  • News
  • Biography
    • Photos
  • Projects
    • Public
    • Industrial
    • Residential
    • Small architectural forms
    • Publication
    • Graphical
  • Articles
  • Memoirs
  • Videos
  • We
    • Contacts
  • en_USEnglish
  • hyArmenian
  • ru_RURussian
2020

ԱՅՍ ԱՌԱՎՈՏ

ԱՅՍ ԱՌԱՎՈՏ
2020

Հեղինակ: Լևոն Դռնոյան Ամսաթիվ: Ուրբաթ, Սեպտեմբեր 2, 2016

Ռաֆայել Իսրայելյանի կերտած աղբյուրը: Տերյանի արձանից քիչ հեռու: Կենաց ծառի խաղողի ողկույզները պայթում են քաղցրությունից: Հնգաթև աստղերը հայկական են և ուղղված են երկնքին: Ցայտում է ջուրը – դպրության խորքերից: Եվ կարկաչում է — «Հայորդի, մի՜ շփոթվիր: Դպրությունը կա, տուֆը կա, մուրճն ու բրիչը կան, Աստված կա… Կվերածնվենք, կապրենք: Մի՜ շփոթվիր…»: Լսում եմ աղբյուրի հորդորը և թեթևացած հեռանում: Հետո բնազդով շուռ եմ գալիս…
Աղբյուրին մոտեցավ մի մարդ: Լեզուս չի բռնում ասել՝ մուրացիկ: Քարե խոյի մեջքին դրեց աղքատ նախաճաշը: Լվացվեց: Գորշ թաշկինակով սրբվեց: Մածնի շշի մեջ սառը ջուրը լցրեց, թափ տվեց ու խմեց: Կես խաչապուրին վերցրեց խոյի մեջքի զարդանախշի վրայից ու կերավ: Հեռացավ: Աղբյուրի ձայնը նույնն էր – էլ ինչու՞ հառաչանք լսեցի…
Այնպես եղավ, որ ակնթարթ անց աղբյուրի մոտով անցավ մի երիտասարդ կին: Հղի էր: Սրբազան որովայնի մեջ պտուղ կար: Պտուղը նայեց աղբյուրի ողկույզներին, լսեց աղբյուրի ձայնը և բերանի մեջ մի քաղցրիկ ողկույզ տրորեց: Ու տոտիկով զարկեց արգանդի պատին: Մոր դեմքին կիսաժպիտ սահեց…
Հայ կյանքի հավասարակշռությունը վերականգնվեց: Աղբյուրի ձայնը ասում էր. «Մի արտագաղթեք: Դպրությունը կա: Աստված կա: Էս աղբյուրը կա: Թե հարց կունենաք, եկեք՝ աղբյուրը կպատասխանի…»:
Նայեցի վեր: Հայքի վրա բարձրանում էր Արևը: Այս առավոտ տեսա: Ուրիշ տեսնողներ էլ են եղել…

Previous articleԿՈԹՈՂ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԴԻՄԱՑNext article ՀԱՃՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Վերջին ավելացումներ

Ինքնություն․ Ինչու՞ էին նրան Ռաֆո ասում․ ո՞վ էր նա2025
Նոր ցուցադրություն Հայաստանի գինու պատմության թանգարանում. Գինին՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում2022
“Заболеть” Арменией, выставка “Родники-памятники”2021

Կատեգորիաներ

  • industrial
  • residential
  • Graphical
  • Գրքեր
  • հասարակական
  • հոդվածներ
  • հուշեր
  • հրապարակումներ
  • ՃՁՓ
  • News
  • տեսանյութեր

Որոնման ուղորդիչներ

qarnujury իսրայելյանիերևան

© All rights reserved 2008-2025y.
A link to the website is required to publish materials from the website.

Author: Aram Ghanalanyan

We on FB

https://www.facebook.com/Rafael-Israelyan-377635880880/