Կառույց
Կառույց արտերկրում
+
էսքիզային աշխատանք

Ողջունում ենք Ձեզ Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կենսագրական կայքում։

Հայ ականավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը համադրել է ժամանակակիցն ու ավանդականը և ազգայինը ոգով լուծել արդի ճարտարապետության մարտահրավերները: Մեծ վարպետի ժառանգությունը հիրավի զարդարում է Հայաստանի լեռներն ու ձորերը: Իսրայելյանի արվեստում ամենաբարձր մակարդակով է ներկայացվում Հայաստանի անցյալն ու ապագան: Նրա ուղենշած ճանապարհը տանում է դեպի արդիականի և ազգայինի ներդաշնակությունը: Հենց այս ճանապարհին է Մեծ ճարտարապետը դրսևորել հայ ազգային ստեղծագործական ներուժը: Սարդարապատի, Բաշ Ապարանի, Նոր Հաճնի, Մուսա լեռան հերոսամարտերին նվիրված ճարտարապետական կոթողներն արտացոլում են հայ ժողովրդի հերոսական ոգին ու պատմությունը և նորանոր սխրանքների են ոգեկոչում: «Արարատ» տրեստի գինու մառանները, Օշականի «Խերես» գինու գործարանը և բազմաթիվ այլ շինություններ խորհրդանշում են հայ ժողովրդի համառ աշխատասիրությունն ու կենսասիրությունը: Ժողովրդական իմաստությունը արտացոլող բազմաթիվ աղբյուր հուշարձանները, ցրված լինելով Հայաստանով մեկ, ճամփորդների լավագույն ուղեկիցներն են մշտապես: Չարենցի կամարը, 1915 թ. Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը Էջմիածնի Մայր տաճարի բակում, Սուրբ Սարգիս եկեղեցու վերակառուցումը հայ հոգևոր մշակույթի անգերազանցելի նվաճումներից են: Իսրայելյանի տաղանդը չի սահմանափակվել Հայոց հայրենիքը շենացնելով, այն ընդգրկել է նաև Սփյուռքի հայկական համայնքները: Սրա լավագույն դրսևորումներից է Նյու-Յորքի Սուրբ Վարդան եկեղեցին, Միլանի Քառասուն մանկունք եկեղեցին և Մոնտեվիդեոյի Սուրբ Շնորհալու եկեղեցին:

S_sad

ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՓՈՂՈՑ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Վերջին նորությունը Վերջին ավելացումը կայքում

Նոր ցուցադրություն Հայաստանի գինու պատմության թանգարանում. Գինին՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում

Նոր ցուցադրություն Հայաստանի գինու պատմության թանգարանում. Գինին՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հետ համատեղ գինու...

Կարդալ
R.I

Ռաֆայել Սարգիսի Իսրայելյան 1908-1973։ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ

Ընկերներս, կոլլեգաներս և ժամանակակիցներս իմ մասին։

Տեսլականներ

Ճարտարապետական, քաղաքաշինական տեսլականներ։

signiture

Հուշեր ժամանակակիցներից

...մեր սերնդի մտավորականության ամենատաղանդավոր և ինքնատիպ դեմքերից մեկը
Արամ Ղանալանյան
ՀԽՍՀ ակադեմիկոս
..իր ստեղծած արժեքներով նոր հպարտություն ու նոր գույն հաղորդեց մեր ճարտարապետությանը:
Էդմոնդ Տիգրանյան
Ճարտարապետ
... ոսկեձեռիկ Ռաֆոյի մեջ ինձ հիացրել է անսահման նվիրվածությունն իր արվեստին և հարազատ ժողովրդին:
Վարազդատ Հարությունյան
ՀՀ ակադեմիկոս
Նա երբեկ չէր կրկնվում, չէր ընդօրինակում որևէ մեկին, քանի որ անսպառ էին իր անհատական հղացումները:
Մարկ Գրիգորյան
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ
Հիրավի նոր ժամանակների, թերևս ավելի ճիշտ կլինի ասել՝ ապագա հասարակության մարդ էր Ռաֆո Իսրայելյանը:
Սվյատոսլավ Ագաֆոնով
ՌԴ վաստակավոր ճարտարապետ
... Ռաֆոն հայկական ճարտարապետության Կոմիտասն է
Դավիթ Քերթմենջյան
Ճարտարապետության դոկտոր