Ռաֆայել Իսրայելյան
  • Main
  • ONLINE museum
  • News
  • Biography
    • Photos
  • Projects
    • Public
    • Industrial
    • Residential
    • Small architectural forms
    • Publication
    • Graphical
  • Articles
  • Memoirs
  • Videos
  • We
    • Contacts
  • en_USEnglish
  • hyArmenian
  • ru_RURussian
1967

Կաթնաղբյուր հուշարձանը Էջմիածմի Մայր տաճարի բակում

Կաթնաղբյուր հուշարձանը Էջմիածմի Մայր տաճարի բակում
1967

Էջմիածնի Մայր տաճարի բակի արևելյան կողմում 1967 թվականին «Կաթնաղբյուր» կոչվող աղբյուր հուշարձանը կառուցեց Իսրայելյանը: Այն դեպի Մայր տաճարը տանող գլխավոր ուղու ձախ կողմում է գտնվում, ճանապարհից փոքր ինչ հետ, տպարանի շենքերից արևմուտք:
Աղբյուրները սրբավայրեր են եղել նախկինում և ամենատարբեր հատակնիշներով են օժտվել մարդկանց կողմից: Դրանցից մեկը մարդկանց ուժ տալն է: Բոլորին քաջ հայտնի Սասունցի Դավթի վերաբերյալ Մ. Աբեղյանը է գրում «…իբրև աստվածային շնորհք է հասկացվում և ջրից ուժ առնելը, որ, ինչպես տեսանք, ըստ հեթանոսականին, հսկաների ծովային լինելովն է բացատրվում: Ձենով Հովանը Դավթին ասում է. «Կաթնաղբյուր վրա իջի’ր, քնի’ր շնորհք Աստծուց կառնես», և Դավիթը ջուրը խմում է ու քնում և «շնորհքն Աստծուց առավ», այսինքն հսկայամարմին դարձավ: Կաթնաղբյուրները, հայ ժողովրդի հավատալիքների համաձայն, նաև տարբեր հիվանդություններ էին բուժում, անզավակ կանանց երեխա էին պարգևում, կաթ չունեցողներին կաթով էին ապահովում: Մարդիկ ուխտ էին գնում, զոհեր էին մատուցում և նվիրաբերություններ կատարում աղբյուրներին իրենց նպատակներն իրագործելու համար: Հայերի հոգևոր մշակույթում այնքան մեծ նշանակություն ունեին այս աղբյուրները, որ անգամ Կաթնաղբյուրի տոն գոյություն ուներ, որը ժողովուրդը նշում էր մայիսի 7-ին: Այսպիսի Կաթնաղբյուր է եղել Քղի քաղաքի Տեր-Գրիգորյան գերդաստանի այգում: Նրանք Մայր տաճարի բակում կանգնեցրել են այս աղբյուրը ի հիշատակ իրենց հայրենական այգու կաթնաղբյուրի և եղեռնի ժամանակ նահատակված հարազատների: Իսրայելյանի կառուցած կաթնաղբյուևը շատ ազդեցիկ է ու խորապես տպավորվող: Ներքևի մասը նախշազարդ գոտիով, գեղեցիկ վարդակով աղբյուր է, սակայն վերևի մասը կիսատ կամարի մեջ տեղադրված խաչքարը է` նման է կիսաքանդ շինության, որ խորհրդանշում է ավերված բնակավայրը:
Կաթնաղբյուր-հուշարձանի պատին փորագրված է հետևյալ արձանագրությունը.
Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ Տ. Տ. ՎԱԶԳԷՆ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ, 1967 ԹՈՒԱԿԱՆԻՆ
ԿԱՌՈՒՑՈՒԵՑ ՍՈՅՆ ԱՂԲԻՒՐ ՅՈՒՇԱՐՁԱՆԸ՝ ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԵԱՄԲ
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՍՏԵՓԱՆ ՏԷՐ-ԳՐԻԳՈՐԵԱՆԻ, Ի ՅԻՇԱՏԱԿ ՔՂԻ ՔԱՂԱՔԻ ՆԱՀԱՊԵՏ
ԳՐԻԳՈՐ ԱՒԱԳԻ ՔԱՀԱՆԱՅ ՊԱՐՍԵԱՆԻ, ՄԵԾ ՀՕՐ՝ ԱՒԱԳԻ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻ՝
ՄԱՆՈՒԿ ԵՒ ԱԶԻԶ ՏԷՐ-ԳՐԻԳՈՐԵԱՆՆԵՐԻ, 1915 Թ. ԵՂԵՌՆԻՆ ՆԱՀԱՏԱԿՈՒԱԾ
ՔՍԱՆՈՒԹ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԵՒ ՆՐԱՆՑ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԿԱԹՆԱՂԲՒԻՐ-Ի:

Previous articleԿարս ռեստորանը վանաձորումNext article Նյու-Յորքի Սբ. Վարդան եկեղեցի

Վերջին ավելացումներ

Ինքնություն․ Ինչու՞ էին նրան Ռաֆո ասում․ ո՞վ էր նա2025
Նոր ցուցադրություն Հայաստանի գինու պատմության թանգարանում. Գինին՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում2022
ТЕРРИТОРИЮ «АРАГИЛА» ПОЧИСТИЛИ ПРИЕЗЖИЕ2022

Կատեգորիաներ

  • industrial
  • residential
  • Graphical
  • Գրքեր
  • հասարակական
  • հոդվածներ
  • հուշեր
  • հրապարակումներ
  • ՃՁՓ
  • News
  • տեսանյութեր

Որոնման ուղորդիչներ

qarnujury իսրայելյանիերևան

© All rights reserved 2008-2025y.
A link to the website is required to publish materials from the website.

Author: Aram Ghanalanyan

We on FB

https://www.facebook.com/Rafael-Israelyan-377635880880/